Կարմիրը շուրթերի և մատնահարդարման դասական գույնն է: Այն միանշանակ դուր է գալիս տղամարդկանց, իսկ դա նշանակում է, որ այն միշտ արդիական կլինի:


Կարմիր մատնահարդարումը յուրահատուկ տրամադրություն է: Միաժամանակ պետք է հիշել, որ այն բազմաթիվ երանգներ ունի: Ամենաթրենդայիններից է բորդո և գինու գույնի երանգները: Ավելացրեք դրանք ձեր կերպարին և ապշեցրեք բոլորին:

 

Որպեսզի կարմիր մատնահարդարումը երկար պահպանվի, խնդրեք մասնագետին անել թափանցիկ խորշիկ կամ կլոր խորշիկի փոխարեն նկարել եռանկյունի: Դա շատ գեղեցիկ է նայվում և միաժամանակ տեսողականորեն երկարացնում եղունգը:

 

600x580

Մեկ այլ յուրահատուկ տարբերակ, որը գեղեցիկ է նայվում և թարմացման կարիք չի ունենա 2 շաբաթ՝ դա միայն վերևի մասը կարմիր գույնով ներկելն է: Արտասովոր, գրավիչ տարբերակ է, կարելի է մի քիչ ստրազ ավելացնել, սակայն չափի մեջ:

600x580

Կարելի է ընտրել նաև մուգ-բորդո մատնահարդարում: Այն ավելի տպավորիչ կդիտվի, եթե ավելացնել ոսկեգույն կամ արծաթ:

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

600x580

Աղբյուր` LADYNEWS.am