Հեռուստադիտողն ավելի քան 3 ամիս հետեւում է «Շանթ»-ի «Փոխնակ մայրը» սերիալի զարգացումներին' գլխավոր կերպարների' Էլենի եւ Սոնայի խորացող թշնամությանը: BRAVO.am-ի հետ զրույցում աղջիկներին մարմնավորող Եվա Բաղդասարյանն ու Մարինկա Խաչատրյանն անկեղծացել են տեսախցիկի հակառակ կողմում իրենց հարաբերությունների մասին, նաեւ հետաքրքիր որոշ միջադեպեր պատմել նկարահանման հրապարակից:
Եվայի խոսքով' իր համար ոչ միայն հեշտ է բացասական կերպար մարմնավորել, այլ նաեւ հետաքրիր: Բարի, համեստ դերերն իրեն հետաքրքիր չեն եւ միշտ ցանկացել է լինել «կինոյի չար աղջիկը»:):
«Եթե բացասական է հերոսդ, պետք է այնպես արդարացնես նրան, որ մարդկանց մոտ միանգամից միտք առաջանա' ուրեմն այս աղջիկը պատճառ ունի կամ ցավ սրտում, դրա համար էլ այդպես է վարվում: Ճիշտ է' կան բաներ, որոնց ես համաձայն չեմ եւ իրական կյանքում չէի անի, բայց ինձ թվում է, որ Էլենի իրավիճակում հայտնված յուրաքանչյուր աղջիկ ձեռքերը ծալած չէր նստի»,-ասել է դերասանուհին եւ հավելել, որ շատ արձագանքներ է լսում իր խաղի վերաբերյալ: Հիշում է'մի անգամ հյուր էր գնացել, երբ մեկը մոտեցել ու ասել է.«Խելոք, համեստ աղջիկ ես, սերիալում ինչո՞ւ ես լաչառ»: Ուրախ է, որ հեռուստադիտողը հավատում է իր խաղին:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։