Ինչպես գիտեք, Ալեքսանդր Բաբասյանի կինը ներկայանում է որպես դիետոլոգ և ֆիթնես մարզիչ: Նա նույնիսկ գիրք ունի ճիշտ սննդակարգով և մարմնամարզությամբ նիհարելու վերաբերյալ: Բայց արի ու տես, որ Լիլիթը հիմարացնում է բոլորին, գումար վերցնում մարդկանցից, խոստանում, որ կօգնի նիհարել, իսկ ինքն իրեն ֆոտոշոփով է նիհարեցնում:

Իսկ հիմա այն մարդկանց համար, ովքեր թեմայից տեղյակ չեն:

Օրեր առաջ Լիլիթն Ինստագրամի իր էջում լուսանկար էր հրապարակել, որտեղ ակնհայտ էր, որ լուսանկարը փոտոշոփի է ենթարկված… դե կամ էլ Բաբասյանենց տանը լուսանկարվելիս դռներն ու պատերը դեֆորմացվում են։

%d5%a4

Լուսանկարին անմիջապես հետևեցին մեկնաբանությունները, որտեղ Լիլիթին մեղադրում էին մարդկանց խաբելու մեջ:

Լիլիթն էլ իր ամուսնու՝ քննադատություններին գռեհիկ ու անմակարդակ պատասխանելու ոճին հետևելով, հաջորդ օրը տեսանյութ հրապարակեց, որն իբրև թե ապացուցում էր, որ ինքն իրոք որովայնի այդքան զարգացած մկաններ ունի ու քննադատողներին խորհուրդ տվեց «փորերը իր պես ներս քաշել կարողանալ»:

Այս ընտանիքին խորհուրդ կտայի հասարակության հետ շփվելու սեմինարների գնալ: Եթե դուք ձեր գումարը վաստակում եք այդ նույն մարդկանց շնորհիվ, բարի եղեք, նրանց հիմարի տեղ մի՛ դրեք ու իրավիճակը փրկելու համար էլ անկիրթ պատասխաններով մի՛ ողողեք համացանցը:

Картинки по запросу ալեքսանդր բաբասյան