Նորաձևության իսկական հետևորդները պատրաստվում են նոր սեզոնին նախաօրոք:
Իսկ դուք տեղյա՞կ եք նոր 2017թ-ի թրենդային գույներին: Եթե ոչ, շտապեք իմանալ․ չէ՞ որ նորաձև գույնը յուրաքանչյուր կերպարի ստեղծման հաջողության գրավականն է:
Ահա գալիք տարվա ամենատարածված գույները: Յուրաքանչյուր գույնն ունի իր երանգների և տարբերակների ցանկ, այնպես որ դուք պարտադիր կգտնեք ձեր ուզածը:
Հիմնական առաջատարներից են երկնագույնը, դեղինը, զմրուխտագույնը և նուրբ վարդագույնը: