Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասանուհի Լիլի Միքայելյանը, ով մայրանալուց հետո կարիերայում դադար էր հայտարարել: Լիլիի փոքրիկը' Արմինեն, արդեն 1.3 տարեկան է, դերասանուհին էլ պատրաստ է վերադառնալ աշխատանքային գործունեության, միայն թե դեռ իրեն գոհացնող առաջարկ չի ստացել:
«Բավականին երկար ժամանակ պարբերաբար առաջարկներ էի ստանում, սակայն մերժում էի դրանք, քանի որ ուզում էի ողջ ժամանակս բալիկիս տրամադրել: Հիմա էլ, իհարկե, առաջին տեղում աղջիկս է, սակայն արդեն պատրաստ եմ հետաքրքիր համագործակցությունների»,- նշեց դերասանուհին:
«Շատ եմ կարոտել նկարահանումներին, իմ ակտիվ աշխատանքային պրոցեսներին, սակայն ուզում եմ որակյալ գործերում մասնակցություն ունենալ, չեմ ուզում նկարահանվել, միայն նկարվելու համար: Միաժամանակ նշեմ, որ կարոտս ավելի շատ թատրոնի նկատմամբ է մեծ, ինչպես ասում են' բաժակս լցված է, հիմա կարիք ունեմ մեջս եղած էմոցիաները բեմում արտահայտել: Հիմա թատրոնից առաջարկներ ունեմ, սակայն ավելի շատ հակված եմ կոմերցիոն ներկայացումներում խաղալ, քանի որ չեմ կարողանա երկար ժամանակ անցկացնել թատրոնում»,- նշեց Լիլին ու հավելեց.
«Շատ կցանկանամ աշխատել Նիկոլայ Ծատուրյանի հետ, ով իմ կուրսի ղեկավարն է եղել: Նրա հետ աշխատելը շատ ուրիշ հաճույք է: Կցանկանամ նաեւ Նարինե Գրիգորյանի հետ աշխատել»:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: