Յուրաքանչյուր մարդ իր պոտենցյալ կեսի մեջ որոնում է իր համար հարազատ որևէ բան. ինչ-որ մեկը կարիք ունի մեկի, ով իրեն կստիպի ժպտալ, ինչ-որ մեկի համար կարևոր են բարի վերաբերմունքն ու հոգատարությունը: Սակայն ինչպե՞ս լինել նրանց հետ, ովքեր մարդկանց չափում են փողի քանակով: Արդյո՞ք դա կապ ունի սիրո հետ:
Այս պատմությունը պտտվում է համացանցով, սակայն չի կորցնում իր արդիականությունը:

Աղքատ տղան սիրահարվել էր մի հարուստ մարդու աղջկա: Մի անգամ նա նրան առաջարկություն արեց, սակայն կոպիտ պատասխան ստացավ: «Քո մեկ ամսվա աշխատավարձը ես ծախսում եմ մեկ օրում: Ինչի՞ համար ես դու ինձ պետք: Ես երբեք չեմ կարողանա սիրել քեզ, այնպես որ, մոռացիր ինձ ու քո շրջապատից մեկին գտիր»,- ասաց աղջիկը:

Image result

Բայց տղան նրան չմոռացավ: 10 տարի անց նրանք պատահաբար հանդիպեցին առևտրի կենտրոնում: Աղջիկը միանգամից սկսեց պատմել, որ ամուսնացել է: «Գիտե՞ս՝ որքան է իմ ամուսինը ամիսը վաստակում: 16 հազար դոլար, ու նա շատ խելացի է»,- ասաց նա:

Տղայի կոկորդը կարծես չորացել էր: Նման խոսքեր լսել մի կնոջից, ում սիրում էր ու հանուն որի պատրաստ էր ամեն ինչ զոհաբերել: Այդ ժամանակ մոտեցավ նրա ամուսինը: Չէր հասցրել կինը մի բառ ասել, երբ ամուսինը, տեսնելով տղամարդում, շփոթվեց: «Օ, սըր, դուք նույնպե՞ս այստեղ եք: Թույլ տվեք ձեզ ծանոթացնել իմ կնոջ հետ»,- ասաց ամուսինը: Տղամարդը գլուխը խոնարհեց ու սկսեց հեռանալ:

Image result
Դրանից հետո ամուսինը շրջվեց կնոջ կողմն ու ասաց. «Թանկագինս, նա իմ ղեկավարն է, նրան է պատկանում 100 միլիոն դոլարի նախագիծը, որի մասին ես քեզ ասում էի: Գիտես, նա ինչ-որ ժամանակ սիրել է մի կնոջ, ում սիրտն այդպես էլ չի կարողացել գրավել: Նա մինչ օրս չի ամուսնացել: Այդ կինը որքան երջանիկ կարող էր լինել, եթե նրա հետ ամուսնանար»:

Կինը նայում էր իր հեռացող անցյալի հետևից, ու նրա կոկորդում բառերը քարացել էին:

Կյանքը կարճ է ու նման է հայելու: Դու տեսնում ես միայն այն, ինչ այն արտացոլում է, այդ իսկ պատճառով էլ անիմաստ է դատել մարդկանց մասին՝ նրանց վրա բարձրից նայելով: Ամեն ինչ կարող է անսպասելի փոխվել:

Մի´ թերագնահատեք ճակատագրի դերը: