Եթե դեռ չեք հասցրել դիտել նոր «Նարկոս» (Narcos) սերիալը, ապա դադարեցրեք Ձեր բոլոր գործերը և նստեք լափթոփի առջև: Ֆիլմը բաղկացած է տասը սերիայից, գլխավոր դերասաններն են Վագներ Մոուրան, Մորիս Կոմպոտը և Բոյդ Հոլբրուքը: Այն ներկայացնում է հայտնի կոլումբացի Պաբլո Էսկոբարի կյանքը, ով զբաղվում էր թմրամիջոցների համաշխարհային առևտրով և դա անելու համար հազարավոր մարդկանց է սպանել:
Էսկոբարն իր գործունեությունն սկսել է ուղղակի ոչնչից, և ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում դարձել է աշխարհի ամենահզոր մարդկանցից մեկը: Իր ճանապարհի ընթացքում Պաբլոն մի շարք ապշեցուցիչ բաներ է արել:
Ցանկանու՞մ եք հետաքրքիր փաստեր իմանալ Պաբլո Էսկոբարի կյանքի մասին: Ներկայացնում ենք Ձեզ դրանից մի քանիսը:
1. Իր հսկայական կալվածքում Էսկոբարը անձնական կենդանաբանական այգի է կառուցել, որտեղ կային գետաձիեր, ընձուղտներ, փղեր և շատ այլ կենդանիներ: Գետաձիերը մինչ այսօր շրջում են այդ տարածքում:
2. Էսկոբարը պատասխանատու է եղել մոտ 4000 մարդկանց սպանության համար, այդ թվում՝ 200 դատավորների, 1000 ոստիկանների, լրագրողների և կառավարության աշխատակիցների:
3. 1980-ականներին նրա Մեդելին կարտելը պատասխանատու էր ԱՄՆ ներմուծվող կոկաինի 80%-ի համար:
5. Պաբլո Էսկոբարը ծնվել է 1949 թ. Ռիոնեգրոյում, Կոլումբիա: Նրա հայրը հողագործ էր, մայրը՝ ուսուցչուհի:
6. 1976 թ. 27-ամյա Էսկոբարն ամուսնանում է Մարիա Վիկտորիա Հենաո Վալեջոյի հետ, ով ընդամենը 15 տարեկան էր:
7. Երբ Էսկոբարի ընտանիքը փախուստի մեջ էր, նրա դուստր Մանուելան հիվանդացավ: Հայրը աղջկան տաքացնելու համար մոտ 2 մլն դոլար է վառել:
8. Գնել է Learjet ինքնաթիռ՝ հատուկ իր գումարները տեղափոխելու համար:
9. Շատերն ասում են, որ Էսկոբարը անօրինական կոկաին է թաքցրել ինքնաթիռի անվադողերի մեջ: Կախված այն բանից, թե ինչքան ապրանք էին տեղափոխում օդաչուները, նրանք օրական կարող էին $500,000 վաստակել:
10. Էսկոբարն ամսական $2,500 էր ծախսում ռետինե կապիչների վրա՝ գումարները կապելու համար:
11. Էսկոբարի ունեցվածքը հասնում էր $30 մլրդ-ի:
12. 1980-ականների վերջերին կոլումբական իշխանությունները Էսկոբարից առգրավեցին 142 ինքնաթիռ, 20 ուղղաթիռ, 32 զբոսանավ, 141 տուն և գրասենյակ:
13. Էսկոբարի բիզնեսն այնքան մեծ էր, որ բացի ուղղաթիռներից, ինքնաթիռներից, զբոսանավերից և մեքենաներից՝ նա նաև գնել էր երկու սուզանավ՝ ԱՄՆ-ում իր կոկաինը տեղափոխելու համար:
14. Էսկոբարն օրական 15 տոննա կոկաին էր տեղափոխում:
15. Աղքատների հանդեպ հոգատարություն ցուցաբերելու համար Էսկոբարին դիմում էին նաև Ռոբին Հուդ:
16. Նրա մյուս մականուններն են եղել «Դոն Պաբլո» և «Էլ Պատրոն»:
17. Էսկոբարի ունեցվածքի մոտ 10%-ը անտեղի կորել է. դրանք կրծել-կերել են առնետները:
18. Նրա կառուցած բանտը կոչվել է «La Catedral»` Մայր տաճար:
19. La Catedral-ում կային մի շարք հարմարություններ, ինչպիսիք են խաղատունը, գիշերային ակումբը և սպա կենտրոնը:
20. Էսկոբարի մահից հետո նրա հսկայական կալվածքը վերածվել է թեմատիկ այգու, որտեղ շատ կենդանիներ կան, ցուցադրված են իրական չափերով դինոզավրերի մոդելներ, նրա մեքենաների հավաքածուն և այլն:
21. Էսկոբարի ամենամեծ վախը բռնվելն էր: Նա չէր ցանկանում կյանքի վերջին տարիներն անցկացնել ամերիկյան բանտերում:
22. Բացի իր բիզնեսից՝ Էսկոբարը զբաղվել է նաև բարեգործությամբ: Նա մեծ գումարներ է նվիրաբերել Կոլումբիայի եկեղեցիներին և հիվանդանոցներին, այգիներ և ֆուտբոլի դաշտեր է կառուցել:
23. Էսկոբարն օգտագործել է իր կարողություններն ու հեղինակությունը Կոլումբիայի Կոնգրես մտնելու համար:
24. ԱՄՆ-ում Էսկոբարի նավի մեջ ամենաշատ բարձումը եղել է 23,134 կգ կոկաին:
25. Պաբլո Էսկոբարին կրակել են 44 տարեկան հասակում: Շատ մարդիկ պնդում են, որ դա ինքնասպանություն է եղել:
26. Էսկոբարի թաղմանը ներկա է եղել շուրջ 25,000 մարդ՝ ներառյալ այն կոլումբացիները, որոնց նա օգնել է կենդանության օրոք: