1. Կինը միշտ ճիշտ է:
2. Եթե կինը ճիշտ չէ, կարդացեք N1 կետը:
3. Կոշիկները երբեք շատ չեն լինում:
4. Պայուսակները՝ նույնպես:
5. Ներքնազգեստի մասին խոսք չկա:
6. Էլ չենք ասում կոսմետիկայի մասին:
7. Կնոջ տրամաբանությունը գոյություն ունի:
8. Եթե մտածում եք, որ այն գոյություն չունի, կարդացեք N1 կետը:
9. Ադամանդները փողի լավագույն ներդրում են:
10. Իսկ անշարժ գույքը՝ ոչ:
11. Անգամ եթե անշարժ գույքն ավելի լավ ներդնում է, քան ադամանդները, կարդացեք N1 կետը:
12. Ցելյուլիտ չկա:
13. Կան միայն դրա դեմ միջոցներ:
14. «Ի՞նչ տեսք ունեմ» հարցին կա միայն մեկ պատասխան. «Հիանալի, սիրելիս»:
15. Տղամարդը ստեղծված է գումար աշխատելու համար:
16. Իսկ կինն այն ծախսելու և տղամարդուն իր տեսքով գոհացնելու համար:
17. Ասացինք' ՏԵՍՔՈՎ: Մնացածն այստեղ կապ չունի։
18. Խանութ գնում է տղամարդը:
19. Քանի որ նա խելացի և ուժեղ է:
20. Իսկ մենք' գեղեցիկ ու խորամանկ:
21. Այո, իրոք' կինը մարդ չէ: Կինն Աստվածուհի է