Սեւակ Ամրոյանն առաջին անգամ ստանձնել է կնքահոր պարտականությունները, իսկ սանիկն իր պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանի դուստրն է։ Ժողովրդական երգիչը BRAVO.am-ին հայտնել է, որ նշել են փոքրիկի 1-ամյակն ու մկրտությունը.«Սաշի հետ շատ վաղուց ենք մտերիմ:

 

Ծանոթացել ենք, երբ նոր էի երգարվեստում իմ առաջին քայլերն անում։ Առաջարկեց, սիրով համաձայնեցի դառնալ Մարիայի քավորը»։

 

Նա վաղը կմեկնի Լոնդոն, որտեղ նոյեմբերի 12-ին մենահամերգով հանդես կգա. «Սովորաբար, հայ համայնքը պարահանդես է կազմակերպում, Հայաստանից երգչի են հրավիրում, եւ այս անգամ ես կկատարեմ ժողովրդական, աշուղական, հայրենասիրական երգերս։ Ինչ-որ վայրեր կայցելեմ, բայց հիմնականում կենտրոնացած եմ լավ համերգ ունենալու վրա»։

Սեւակ Ամրոյանը եւ Գրիգոր Կյոկչյանը

 

Մանրամասները` այստեղ: