Գաղտնիք չէ, որ սեքսը կարող է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց աննկարագրելի զգացողություններ և հաճույք պատճառել:
Երկու սեռերի ներկայացուցիչներին էլ հետաքրքրում է, թե սեքսից հետո ինչ է հարկավոր անել:
Մասնագետների պնդմամբ՝ կանայք սեքսից հետո ցանկանում են.
1. Որպեսզի տղամարդը շոյի իրենց և թեկուզ կարճ ժամանակով քնքշորեն գրկի: Սիրելի մարդու գրկախառնությունները բավարարում են պաշտպանված զգալու կանանց ցանկությունը:
2. Լսել, որ ամեն ինչ հիասքանչ անցավ: Դրանով կանայք ամրապնդում են իրենց ինքնավստահությունը:
3. Որպեսզի տղամարդը մի փոքր ավելի մնա իր հետ: Կնոջ համար կարևոր է կողքին զգալ տղամարդուն, քանի որ դա ստիպում է նրան վստահ լինել, որ անկողնում ինքը կարևոր է զուգընկերոջ համար:
Իսկ ահա տղամարդիկ սեքսից հետո ցանկանում են.
1. Ուտել և քնել: Կանայք պետք է հասկանալով վերաբերվեն դրան, քանի որ սեքսի ժամանակ տղամարդիկ ավելի շատ են էներգիա ծախսում, քան կանայք: Այդ պատճառով էլ նրանց վարքը օրինաչափ է:
2. Զուգընկերուհուց լսել, որ ամեն ինչ հիանալի անցավ: Դա օգնում է հաղթահարել թերարժեքության զգացողությունը, որը նրանք ավելի լավ են քողարկում, քան կանայք: Տղամարդու լավ տրամադրությունն ապահովելու համար անհրաժեշտ է նրան անկեղծ գովասանքներ շռայլել:
3. Լոգարան մտնել և կնոջ կողմից թուլացնող մերսման արժանանալ: Դրա մասին երազում է տղամարդկանց 60 %-ը: Մնացած 40 %-ի մտքերն ուղղված են դեպի հանգիստը, կամ ընդհակառակն՝ դեպի աշխատանքը և տնային գործերը։