Կրքոտ ու հուսահատ սեքսը խոհանոցային սեղանին կարող է աննկարագրելիորեն թեժ լինել, բայց լավագույն սեքսը՝ երկար ու զգացմունքայինն է։ Այսպիսին է տրանսցենդենտալ սեքսը, երբ դուք ամբողջությամբ զգում եք ձեր զուգընկերոջ հետ կապը։ Հենց այդ մասին էլ այսօր կխոսենք։ Հետևյալ սեքս-դիրքերը ամրապնդում են հարաբերությունները, հոգիների կապը՝ հաստատված է գիտությամբ։
Գդալներ դիրքը
Դուք երևի թե արդեն գիտեք, որ այս դիրքով քնելը նույնպես խրախուսվում է հոգեբանների կողմից։ Ազդեցությունը մեծանում է, եթե այսպես սիրով են զբաղվում։ Այս դիրքը հնարավորություն է տալիս երկարացնել հաճույքը, թուլանալ և վայելել պահը։
Գիշերային գրգռում
Երկրաձգեք հաճույքը։ Պայմանավորվեք, որ ձեզանից ոչ ոք չի վերջացնի մինչև առավոտ։ Գիշերվա ընթացքում, եթե ձեզանից մեկը արթնանա, թող սկսի շոյել զուգընկերոջը ձեռքերով կամ շուրթերով, բայց օրգազմի չհասցնի։ Ձեր ցանկությունն ու նրա էրեկցիան, որոնք կտատանվեն ամբողջ գիշեր, կապահովեն ձեզ շատ գայթակղիչ երազներ և վառ ավարտով սպասված առավոտ։
Լայն բացված աչքեր
Փորձեք հին տանտրիկ տեխնիկան՝ զուգընկերոջ հետ ավելի մտերիմ կապի հասնելու համար։ Տանտրիկ սեքսը ներկայացվում է որպես սեռական մերձեցում, որն իր մեջ ներառում է նորագույն, ավանդական հնդկական եւ բուդդայական մեթոդներ։ Տանտրիկ սեքսը մարմնին հնարավորություն է տալիս օգտագործել եւ վայելել իր ներքին ամբողջ էներգիան։ Տանտրիկ սեքսի վերջում կինը «հեշտանք» չի ապրում, քանի որ դա իրականում ոչ թե էներգիա հավաքելու միջոց է, այլ վատնելու։ Տանտրիկ սեքսի վերջում էներգիայի հավասարակշռություն եւ կուտակում է նկատվում։ Տանտրիկ սեքսը կարելի է համեմատել հրավառության հետ, որից պետք է առավելագույնս հաճույք ստանալ։
Միսիոներական դիրք
Նույնիսկ սովորական միսիոներական դիրքը կարելի է ավելի զգացմունքային դարձնել, եթե ձեր զուգընկերը իր ձեռքերով շոյի ու համբուրի ձեր կրծքերը, իսկ դուք կգրկեք նրան ձեր ոտքերով։ Եթե ձեր ձեռքերն ազատ են, ապա խաղացեք նրա մազերի հետ, կամ շոյեք կուրծքը։
Սեքս Կարեցցա
Մի գիտնական անսովոր ֆենոմեն է բացահայտել․ եթե մարդը սեքսուալ բավարարվածություն է ստանում իր զուգընկերոջից, ապա գնալով նա ավելի ու ավելի քիչ է ցանկանում այդ մարդուն։ Այո, դա չափազանց անարդար է, բայց այսպիսի բիոլոգիա-հոգեբանական առանձնահատկությանը կարելի է խաբել։ Ինպե՞ս։ Պարզապես սեքսուալ բավարարվածություն չունենալով։ Ահավո՞ր է հնչում։ Բայց դա աշխատում է։ Պարզապես թույլ մի տվեք ձեզ օրգազմի հասնել ժամանակից շուտ։ Ավելի լավ է միշտ մնալ սահմանին։ Դրան հասնելու համար լավագույն դիրքը՝ սկսեք գդալի դիրքից, ապա մի ոտքը գցեք նրա վրա և դեմքով շրջվեք դեպի զուգընկերը։ Մեկ ամսվա ընթացքում փորձեք Կարեցցա սեքսը ու կզգաք, որ ավելի շատ ժամանակ եք անցկացնում անկողնում։