Երևանյան ժամանցային կյանքում մշտապես իր ուրույն տեղն ունեցող GRAMMY Complex-ի ձմեռային սրահը նորից բացում է իր դռները նոր երաժշտական ծրագրով և թարմեցված մենյուով:

 

Ինչպես և ամառային GRAMMY-ն, փակ սրահը Աբովյան 7 հասցեում ունի իր մշտական այցելուների բանակը: Երկու հարկերում գործող առանձին սրահները տարբեր ֆորմատներ ունեն, բացման երեկոյի ընթացքում երկու սրահներն էլ հյուրընկալեցին մշտական և նոր այցելուներին, ովքեր երեկոյի ընթացքում վայելեցին Dixin Yerevan Band-ի կենդանի կատարումները, DJ Soprano-ի սեթը և իհարկե համեղ հյուրասիրություն GRAMMY-ից: Բացման երեկոյին հետևեք մեր ֆոտոսեթում:

 

GRAMMY Complex-ի սրահները նախատեսված են թե առօրյա ժամանցն անցկացնելու, թե' հատուկ առիթներ տոնելու համար: Grammy-ում հարմար է կազմակերպել նաև կորպորատիվ երեկոներ և ծննդյան տոներ: Բարձրաճաշակ երաժշտությունն ապահովելու ու դրական էմոցիաների մեծ չափաբաժինն այստեղ ապահովված է:

 

GRAMMY Complex-ն ունի բազում անակնկալներ իր հաճախորդների համար. բացի հիմնական սրահները, GRAMMY-ում կգործի նաև սրահ, որտեղ Դուք կարող եք վայելել տարբեր հնեցման և ճաշակի անմահական գինիների ընտրանի: Եվ սա դեռ ամենը չէ. երաժշտության սիրահարների համար ևս մի ուրախալի նորություն. այսուհետ ամեն ուրբաթ և շաբաթ օրերին սիրված band-երի կատարումները կուղեկցեն Ձեզ ողջ երեկոյի ընթացքում:

 

Դե իսկ սկսենք աշնանային տրամադրությունը սիրված GRAMMY Complex-ում և սպասենք այս ոչ այնքան բարենպաստ եղանակին սպասենք ջերմ երեկոներ սիրված ժամանցավայրում: