BRAVO.am-ի անավարտ մտքերն այս անգամ շարունակել է Լիլիթ Մուրադյանը: Նա վստահեցրել է, որ չի խախտել անկեղծ լինելու եւ ձեւական պատասխաններից խուսափելու մեր պայմանը: Հաղորդավարուհի չի ավարտել իր արտաքին տվյալներին եւ սկեսրոջը վերաբերող նախադասությունները:

 

 
Լիլիթ Մուրադյանը եւ Վահե Խանամիրյանը
 


Ես հիմա զբաղվում եմ
 մի գործով, որի մասին երազում էի. պոկել մարդկանց իրենց անհեթեթ առօրյա հոգսերից եւ ցույց տալ, որ իրենց կողքին ապրում են մարդիկ, որոնց կարող են օգնել: 



Իմ աղջիկը իմ կյանքի իմաստն է, ում համար պատրաստ եմ ամեն ինչի: Նա ինձ ստիպում է լինել ուժեղ եւ անել ավելին, քան կարող եմ: 



Ես կհրապարակեմ իմ դստեր լուսանկարները միայն այն ժամանակ, երբ  
տեսնեմ, որ մարդկանց ավելի հետաքրքրում է մեր արած աշխատանք, այլ ոչ՝ մեր կյանքը: 



Իմ ընտանիքում
  պետք է լինի հարգանք իրար նկատմամբ եւ ազատություն: 


 
Ծնողներս ինձ կյանք են տվել եւ հնարավորություն ինքնուրույն առաջ գնալու: Նրանք միշտ իմ թիկունքին կանգնած են, եւ դա ինձ ուժ է տալիս: 



Մարդու մեջ գնահատում եմ օբյեկտիվությունն ամենքի եւ ամեն ինչի նկատմամբ: 


Լիլիթ Մուրադյանը

Շարունակությունը՝ այստեղ: