BRAVO.am-ը տեղեկացրել է, որ այս օրերին Սիլվա Հակոբյանը համերգներով հանդես է գալիս Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Հենց շրջագայության ընթացքում էլ երգչուհին նշել է 28-ամյակը.«Եթե անկեղծ՝ սա միակ տարին էր, որ ոգեւորությամբ չէի սպասում տարեդարձիս, քանի որ հարազատներիցս հեռու պիտի նշեի։ Բայց օրս վերածվեց իսկական տոնի՝ շնորհիվ այն մարդկանց, ովքեր իմ կողքին էին»,-մեզ հետ զրույցում ասել է հոբելյարը:
Առաջին շնորհավորանքը երգչուհին ծնողներից է ստացել.«Ընթրում էինք Խարկովի հայկական ռեստորաններից մեկում, եւ կեսգիշերին անակնկալ մատուցեցին, որն ինձ շատ հուզեց, ու չկարողացա զսպել արցունքներս։ Իմ սրտով նվեր է: Նրանք ամեն ինչ անում են, որ թեկուզ օտար հողում ու հարազատներիցս հեռու ինձ երջանիկ զգամ։ Հետո սկսեցին կենացներն ու հեռախոսազանգերն իմ շատ սիրելի ու թանկ մարդկանց կողմից»։
Սիլվան հաճախ է տարեդարձի օրերը բեմում անցկացրել.«Անգամ դիմավորել եմ ինքնաթիռի մեջ։ Արտիստի կյանքն այդպիսին է։): Կարեւորը՝ միշտ հետաքրքիր է անցնում: Այս տարի շատ եմ լացել, բայց միայն երջանկությունից: Ծննդյանս օրը համերգ ունեինք Դնեպր քաղաքում: Մինչ ելույթս արդեն իսկ անակնկալների ալիք էր սկսվել. նախ՝ պարի խումբը դիմավորեց տորթով, նվերով ու շնորհավորանքներով, հետո հանդիսատեսն ինձ նույն կերպ ողջունեց։ Իսկ երբ կատարում էի «Գիշեր է» երգս, մի պահ դադար եղավ, ինձ թվաց՝ տեխնիկական խնդիր է, բայց պարզվեց՝ ոչ. բեմ բարձրացան համերգի կազմակերպիչներն ու Արամեն՝ բերելով տորթ, որի գոյության մասին չգիտեի։ Ներկաների հետ երգեցին ու շնորհավորեցին, ինչից հետո ինձնից մեծ ջանք պահանջվեց համերգը շարունակելու համար: Այնպես էի հուզվել ու ոգեւորվել, որ չէի կարողանում տիրապետել ինձ։): Անմոռանալի ծնունդ էր, ու դրա համար շնորհակալ եմ բոլորին, ովքեր իրենց լուման էին ներդրել այդ ամենն իրականացնելու հարցում»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: