Քնել պետք է ամբողջությամբ մթության մեջ: Նույնիսկ քիչ լույսը գիշերային լամպից կամ էլեկտրոնային զարթեցուցիչից կխթանի նյարդային համակարգը:

 

Տարածքում պետք է բավականին հով լինի: Չարժե ննջարանում պահել այնպիսի բաներ, որոնք խթանում են փոշու կուտակումը՝ բույսեր, գրքեր, գորգեր: Չափազանց չորությունը նույնպես բացասաբար է անդրադառնում քնի որակի վրա: Այդ պատճառով օգտագործեք օդի խոնավեցուցիչներ:

 

Քնելուց առաջ չարժե դիտել հեռուստացույց, խաղալ համակարգչային խաղեր և, ընդհանրապես, օգտագործել էլեկտրոնային տեխնիկա: Ննջասենյակը և երեխաների սենյակը դրանց համար չէ:

 

Անկողինը պետք է ազատ լինի, փափուկ: Ընդհանուր կանոն՝ ներքնակը կոշտ, բարձը՝ ցածր:

 

Սովորեցրեք ձեզ պառկել և արթնանալ նույն ժամին՝ անկախ շաբաթվա օրից: Օրգանիզմը շուտ է սովորում ռեժիմին և պահում նորմալ կենսաբանական ռիթմը:

 

Միջինում մենք քնի մեջ մտնում ենք 15 րոպեի ընթացքում: Եթե դուք ժամերով շուռումուռ եք գալիս անկողնում, ավելի լավ է վեր կանալ, 20 րոպե քայլել և կրկին պառկել: Եթե մեկ անգամից չի օգնում կրկնեք նորից:

 

Կարևոր է քնել 7-8 ժամից ոչ պակաս, սակայն դրանից ավելի էլ է վնասակար: Եթե դուք ցերեկային քնի կարիք ունեք, այն չպետք է լինի 45 րոպեից ավելի և ցանկալի է դա անել մինչև 15:00: