Ամերիկյան ռեալիթի աստղ Քլոե Քարդաշյանը մտածում է կրծքերը մեծացնելու մասին։ Այս մասին Քլոեն ասել է «Keeping Up With The Kardashians»-ի կիրակի օրվա դրվագում։
«Այն ժամանակից, որ ես նիհարեցի, ես քաշ եմ կորցրել մարմնիս բոլոր հատվածներից ու նաև կրծքերիցս»,-ասել է Քլոեն:
«Երկար տարիներ մտածում էի կրծքերս մեծացնելու մասին, սակայն այդքան էլ լուրջ չէր դա, քանի որ կրծքերս պատշաճ չափսերի էին։ Սակայն հիմա կարծում եմ, որ իսկապես ցանկանում եմ կրծքերս մեծացնել»,-ասել է Քլոեն։
Այս պահին ներս է մտնում Քորթնի Քարդաշյանի ամուսին Սքոթ Դիսիքը ու Քլոեին խրախուսում դիմել կրծքերի մեծացման։