Երգչուհի Ռիփփին նոր ֆոտոշարք է ներկայացրել. նա ավելի նուրբ և կանացի ոճում է: Բացի լուսանկարները BlogNews.am-ին տրամադրելուց՝ երգչուհին պատմել է գաղափարի և «Դոմինո» սիթքոմում իր դերի զարգացման մասին:
«Ես ձիով ֆոտոշարք ունեցել եմ, բայց դա վաղուց էր: Նոր ֆոտոշարք անելու գաղափարն իմն էր։ Հերթական պարապմունքի ժամանակ որոշեցինք նման ֆոտոշարք անել: Մի քանի օր առաջ ենք նկարել, երբ դեռ եղանակը բարենպաստ էր»,- ասաց երգչուհին:
Երգչուհին այս ֆոտոշարքում ավելի կանացի և նուրբ կերպարում է, չնայած նրան շատերը սովոր են տեսնել ավելի սեքսուալ կերպարներում. «Ես շատ ուրախ եմ, որ այսպես է ստացվել։ Ես կյանքում բավականին տարբեր եմ լինում, իմ մեջ կան բոլոր հատկանիշները և կերպարները, որոնք պարզապես էկրանին չեն երևում: Ուրախ եմ, որ վերջապես այսպիսի ֆոտոշարք եղավ: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ սեքսուալությունը միայն շատ արտահայտիչ հագուստի, դիմահարդարման մեջ չէ»:
Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: