Ժամանակակից հասարակության կանոններն ու համակարգչային տեխնոլոգիաները թելադրում են իրենց կանոնները։ Մարդկանց մեծ մասի համար իրենց աքաունթն ավելի մեծ արժեք ունի, քան հենց իրենք։ Այդ իսկ պատճառով էլ սոցցանցերի օգտատերերը գնում են ցանկացած քայլի՝ հետևողների թիվը մեծացնելու համար։ Նույնիսկ մերկանում են տեսախցիկի առաջ։
Բոլոր այս թերությունները բացահայտել է իտալացի լուսանկարիչ Մարկո Օնոֆրին Չեզենա քաղաքից։ «Հետևողները» ֆոտոնախագիծը ցույց է տալիս, թե ինչ տեսք ունի իրականում աղջիկների՝ լայք հավաքելու մոլուցքը։