Երգչուհի Նելլիի ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել, իր խոսքով' արդեն ամեն օր է սպասում բալիկի ծնվելուն, քանի որ հղիության վերջին' 9-րդ ամսում է գտնվում:
Life.panorama.am-ի հետ զրույցում երգչուհին կիսվել է զգացողություններով, ինչպես նաեւ պատմել ընտանեկան անցուդարձից:
«Ոչ միայն ինձ, այլեւ ողջ ընտանիքիս համար շատ սպասված է երկրորդ աղջկաս ծնունդը: Մենք երեխաներ շատ ենք սիրում, բացի այդ առաջնեկիս ծնունդից չորս տարի է անցել ու ես էլ, ամուսինս էլ շատ էինք ուզում կրկին ծնողներ դառնանք: Միաժամանակ' չեմ կարող չնկատել, որ ամենաշատը մեր փոքրիկին սպասում է աղջիկս' Անուլը, ով երազում է ամբողջ օրը քույրիկի հետ խաղալու մասին, նա ամեն վայրկյան կարող է գալ ու համբուրել փորիկս: Հիմա, երբ տեսնում ենք Անուլի անհամբերությունը, կարծես թե մենք էլ արդեն շտապում ենք հենց Անուլի համար»,- պատմեց Նելլին, իսկ հարցին, թե երկու երեխաների մայր լինելու հաճելի հոգսերից չի վախենում արդյոք, պատասխանեց.
«Իհարկե, գիտեմ, թե ինձ ինչ է սպասվում առաջիկայում, բայց երբեւէ, անգամ առաջնեկիս ժամանակ չեմ վախեցել այդ առումով, քանի որ կողքիս ունեմ հրաշալի մայր, ով ամեն հարցում օգնում է, էլ չասեմ, որ ես ու ամուսինս երբեք տարբերություն չենք դրել, թե ով է երեխային պահելու: Այս հարցում բախտս բերել է, հետեւաբար շատ մամաներին հատուկ դեպրեսիան ինձ չի սպառնում»:
Նելլին ավագ դստեր հետ միասին վաղուց գնել է փոքրիկի խնամքի հետ կապված իրերը, այս առումով, սակայն, երգչուհին «վախեր» ունի.
«Քանի որ սեռը վաղուց գիտեինք, հետեւաբար գնումներն էլ վաղուց ենք սկսել: Ամեն ինչ ես ու Անուլս ենք ընտրել, սակայն փորիկիս կառուսցվածքը շատերին շփոթության մեջ է գցում' բոլորը կարծում են, որ տղա եմ ունենալու: Հիմա, թեեւ բժիշկները հաստատ ասում են աղջիկ է, միեւնույն է, մտածում եմ տղա լինելու դեպքում ի՞նչ եմ անելու այդքան վարդագույն զգեստներն ու բանտերը. Չէ, ես հաստատ ի վիճակի չեմ մի ամբողջ պահարան փոխելու»,- ծիծաղելով նկատեց Նելլին:
Անդրադառնալով անվան ընտրությանը' երգչուհին նշեց, որ իրենց ընտանիքում վաղուց են կայացրել այդ որոշումը.
«Անվան հարցում ես ու ամուսինս համակարծիք եղանք եւ անգամ շատ չքննարկեցինք: Մեր երկրորդ աղջիկը կկրի Սառա անունը: Կարծում եմ' շատ գեղեցիկ ու ամենակարեւորը աստվածաշնչյան անուն է. ուրախ եմ, որ աղջիկս կկրի ուժեղ ու օրհնված կնոջ անուն: Միշտ ասել եմ' մեր կյանքում Աստված շատ ուղղորդական է ու մեզ համար այս կարեւոր հարցում էլ որոշեցինք, որ պատահական անուն չընտրենք»,- նշեց նա:
Շարունակությունն `այստեղ: