Ամերիկացի գիտնականները պարզել են, թե ինչպիսի տանտիկին են դառնում գեղեցիկ կանայք:
Գեղեցկուհիներին հատուկ են բավականին տհաճ թերություններ՝ բռնկվող են, վիճաբանությունների հակված:
Հետազոտությունից պարզվել է, որ այն կանայք, ովքեր իրենց համարում են հմայիչ ու գրավիչ, ավելի պատրաստ են հակամարտության:
Բռնկուն լինելը պայմանավորված է ոչ միայն բարձր ինքնագնահատականով, այլև կնոջ անձի մասին շրջապատի կարծիքներով:
Այն կանայք, ովքեր գրավում են տղամարդկանց ուշադրությունը, սովորականից երկու անգամ ավելի են հակված վիճաբանության:
Բացի այդ' նրանք չեն հանդուրժում քննադատություն՝ սեփական անձի բարձր ինքնագնահատականի պատճառով: