Սպորտսմեն, լուսանկարիչ, իսկական ռոմանտիկ: Բարի գալուստ Ձերդ Գերազանցություն Համդան բին Մոհամեդ Ալ Մաքթումի՝ շեյխ Մոհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումի երկրորդ որդու աշխարհ: Դուբայի արքայազնը վայելում է ժամանակակից Ալադին տիտղոսը և ճանաչված ու սիրված է ողջ աշխարհում: Նրա ինստագրամյան էջը ունի շուրջ 4 միլիոն հետևորդ, նրա յուրաքանչյուր քայլին հետևում է երկրպագու-աղջիկների հսկայական մի բանակ:
Նրան սիրում են ոչ միայն հրաշալի տեսքի և ճոխ ապրելակերպի, այլ նաև այն բարի և մաքուր գործերի համար, որն անում է:
Ձիերը Համդան բին Մոհամեդի մեծագույն կիրքն են: Նա պաշտպանում է երկրի պատիվը միջազգային ձիավազքերի ժամանակ: 2014 թ. Ֆրանսիայում ձիասպորտի խաղերի ժամանակ ստացել է ոսկե մեդալ:
Բարեգործությունն ու համատարած մարդասիրությունը արքայազնի կյանքի առաջնահերթություններից գլխավորներն են համարվում:
Անգամ արքայազնի կոչումը ստանալուց հետո Համբանը շարունակում է մնալ Դուբայում Աուտիզմի կենտրոնի բարեխոսն ու հովանավորը: Հարկ է նշել նաև, որ նա բժշկական շատ սարքեր է նվիրաբերում տարբեր հիվանդանոցների և ակտիվորեն մասնակցում է հիվանդ երեխաների համար նախատեսված ֆոնդերին:
Թվում է, թե արքայազնն իր սրտում առանձին տեղ ունի մոլորակում ապրող յուրաքանչյուր մարդու համար: Տարբեր սպորտային միջոցառումներ են անցկացվում Դուբայում նրա նախաձեռնությամբ և նա երբեք չի թաքցնում ժպիտը յուրաքանչյուր մասնակցից:
Արքայազնը երբեք բաց չի թողնում շանսը՝ իր սպորտային ունակությունները զարգացնելու: Այժմյան շատ պաշտոնյաների և այլոց համար էլ լավ կլիներ կտրվել իրենց գործերից և ժողովրդի հետ մասնակցել սպորտային մի շարք խաղերի և մրցումների: