Ինչպես արդեն հայտնել ենք` 2000-ականներին մեծ սեր ու ճանաչում վայելող «4 տարբերակ» խումբը պատրաստվում է վերադառնալ ասպարեզ: Life.panorama.am-ին հայտնի է դարձել, որ աղջիկներն արդեն ձայնագրել են երգն ու շուտով տեսահոլովակ կնկարահանեն:
«Մենք արդեն ավարտել ենք երգի ձայնագրությունը, ի դեպ` շատ հետաքրքիր, ակտիվ ու հիթային երգ է, որի հեղինակներն են Վահրամ Պետրոսյանն ու Ավետ Բարսեղյանը: Հուսամ' մեր երկրպագուների սպասելիքները կարդարացնենք»- մեզ հետ զրույցում նշեց խմբի երգչուհիներից Քնարիկ Զաքարյանը:
Ի դեպ` Քնարիկը մեզ մի գաղտնիք վստահեց.
«Շատերը կհիշեն, որ «4 տարբերակ»-ը իր գործունեության վերջում երեքով էր հանդես գալիս' ես, Նարինե Մկրտումյանն ու Գոհար Ջավուկցյանը, քանի որ Գոհար Հովհաննիսյանը որոշեց, որ պետք է կենտրոնանա ժողովրդական երգի վրա, սակայն պետք է մի գաղտնիք բացեմ ու ասեմ, որ «4 տարբերակ»-ը վերադառնում է լիարժեք կազմով, մենք կրկին չորսով կլինենք, իսկ չորրորդ երգչուհին կլինի Գոհար Հովհաննիսյանը, թե մեկ այլ երգչուհի, թող անակնկալ մնա»:
Նյութն ամբողջությամբ`սկզբնաղբյուր կայքում: