Դերասանուհի Լիկա Սալմանյանը տևական դադարից հետո վերադառնում է եթեր: Նա նկարահանվելու է «Հին արքաներ» պատմական բազմասերիանոց հեռուսատաֆիլմում, որը նոյեմբերի 5-ից կցուցադրվի «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքով:

 

«Այս ընթացքում եղել են հեռուստատեսային առաջարկներ, բայց մերժել եմ, քանի որ թե՛ սցենարական և թե՛ ֆինանսական մասը չէր գոհացրել: Իսկ «Հին արքաներ» հեռուստաֆիլմում նկարահանվելու առաջարկը ստացել եմ Դավիթ Բաբախանյանից, վստահ էի՝ լավ և պրոֆեսիոնալ աշխատանք է լինելու և իր տեսակով միանշանակ տարբերվելու է»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Լիկան:  

  

Դերասանուհու համար առաջնային էր, որ այն պատմական հեռուսաֆիլմ է և այս ժանրում առաջին անգամ է նկարահանվում. «Սցենարը կարդալուց հետո երկար չմտածեցի, քանի որ մեր պատմությունը ներկայացված էր գրագետ և շատ պրոֆեսիոնալ: Իհարկե, դժվարություններ էլ կան, օրինակ՝ ամեն անգամ հագնել այդ ժամանակաշրջանի զգեստները, դրանով շարժվել և միևնույն ժամանակ կենտրոնանալ բարդ տեքստի վրա: Բայց այդ դժվարությունների արդյունքում, վստահ եմ, ստացվել է հրաշալի նախագիծ, և հեռուստադիտողը դիտելիս հրաշալի պահեր կունենա»:

Լիկան կերպարի  մասին շատ բացահայտումներ չցանկացավ անել, միայն նշեց. «Սկզբում աղախին եմ, հետո դառնում եմ արքայական ընտանիքի անդամ: Մնացած զարգացումները հեռուստադիտողը կտեսնի արդեն հեռուստաֆիլմում: Կերպարումս գրեթե բացակայում է շպարը, իսկ վարսերիս հետ կապված փոքրիկ փոփոխություն է եղել»:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի