Ինչպես գիտեք, ես շատ մանրակրկտորեն ուսումնասիրում եմ հայ հայտնիների էջերը տարբեր սոցիալական ցանցերում և գտնում այն ամենը, ինչը նրանք այդքան խնամքով թաքցնում են բոլորի աչքից :
Այսօր իմ սրի տակով է անցնում Ալինա Մարտիրոսյանի Ինստագրամի էջը:
Ալինա ջան, դադարիր այս կերպ վարել էջդ, վերջիվերջո, հազարավոր հետևորդներ ունեցող հայտնի դեմք ես, եթե իհարկե չես հավակնում «Одноклассники-ի թագուհի» տիտղոսին:
Ինչ ենք տեսնում Ալինայի էջում,
1. Ալինա Մարտիրոսյանը նոր է գտել իր երջանկությունը և ամեն կերպ դա ցուցադրում է: Սրա մեջ իհարկե վատ բան չկա, եթե այն չարվի զզվեցնելու աստիճան էժանագին ձևով: Ալինան չի զլանում և ամեն աստծո օր իր է Բարոն Կարենի նույն դիրքով ու նույն դեմքով սելֆիներն է հրապարակում:2. Համացանցի սկզբնավորման օրը պատրաստված նկարներ, սուրճի բաժակ՝ բարի լույս գրվածքով, վարդ՝ թերթիկների մեջ Love գրած, սուրճի բաժակների մեկ այլ տեսականի՝ սուրճի մեջ Ալինայի դեմքը: Լավ էլի, այ Ալինա ջան, ախր ֆոտոշոփի նման գիտելիքների տիրապետման դեպքում ավելի լավ է հեռու մնալ այդ ծրագրից:
3. Տարբեր բաներ «լսացնող» նկարներ
Ճիշտն ասած, հստակ չգիտեմ Բարոնը Ալինային մատանի նվիրել է թե ոչ, բայցԻնստագրամում ամուսնական մատանիների լուսանկարների թվից կարելի եզրակացնել, որ նա դեռ չի արել այդ քայլը:
4. Սիրո պատանեկան դրսևորումներ
Մի բան չեմ հասկանում, եթե մարդիկ ապրում եմ մի տան մեջ, քնում ու արթնանում են միասին, ինչ է նշանակում առավոտյան ջրվեժների ու էլի հին ու բարի քարե դարի ժամանակներից մնացած սուրճի բաժակների նկարների վրա նշել ամուսնուն, ամուսինն էլ անպայման կնոջը սրտիկով պատասխանի: Ո՞ւմ համար է այս ցուցամոլությունը: Ուրիշի աչքերի համա՞ր եք իրար սիրում:
5. Անմակարդակ և բանտային հումորներ
Իրեն մշակութային գործիչ համարող մարդը չի կարող ինչ որ մեկի «ցավը տանել» և ուղտերի թքելուն երանի տալ…….
«Բերդի հումորներ» շարքից հաջորդ նկարը Ալինայի էջից:
Ալինա ջան, կամ քո էջի հումոր բաժինը Բարոնն է վարում,կամ էլ չգիտեմ ինչ մտածեմ, երևի ադմիններից մեկը 6 ամիս Գորիսի հատուկ խստացված ռեժիմային (կռիտի) բանտում է անցկացրել…
Ներկայացնելու դեռ շատ ու շատ բաներ կան, բայց կսահմանափակվեմ այսքանով: Այն, որ Ալինայի ճաշակը և արտահայտվելու ձևերն օր օրի վատանում են, ակնառու փաստ է: Արդարության համար ասեմ, որ համեմատեցի ավելի վաղ տեղադրված լուսանկարները ու եկա այն եզրակացության,որ Ալինային այսպսին իր կողքի տղամարդն է դարձրել: Մինչ այդ նրա էջում կարելի էր գտնել տարբեր նախագծերից հետաքրիր լուսանկարներ ու գեղեցիկ սելֆիներ: Իսկ հիմա ամուսնու գաղութի ընկերների ճաշակին համապատասխանող հոմորներ ու աղոթքներ…