Երեկ առավոտյան Քիմ Քարդաշյանին կողոպտել էին Փարիզի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի շքեղ համարում։ 5 հանցագործները, որոնք հագել էին ոստիկանի համազգեստ, ներխուժել էին հյուրանոցի համար, կապել էին Քիմ Քարդաշյանին և փակել լոգարանում։

 

Գողերը իրենց հետ տարել էին Քիմի զարդերը, որոնք գնահատվում են մոտ 11 միլիոն դոլար։

 

Կողոպուտը կատարվել է Hôtel de Pourtalès հյուրանոցում, որը գտնվում է Փարիզի Մադլեն եկեղեցու մոտակայքում։ Այս հյուրանոցը այնքան էլ հայտնի չէ, ինչպես հինգաստղանի Le Bristol Paris-ը կամ George V-ը, բայց հենց այստեղ են սիրում մնալ առաջին մեծության աստղերը։

 

Քանյե Ուեսթը և Քիմ Քարդաշյանը արդեն եղել էին այստեղ 2014 թվականին, իրենց հարսանիքից առաջ։ Այստեղ հաճախ են լինում նաև Լեոնարդո Դի Կապրիոն, Մադոննան, Jay Z-ն և մյուսները։

 

Hôtel de Pourtalès հյուրանոցը կառուցվել է 1839 թվականին։ 2010 թվականին այն վերածվել էր փակ հաստատության, որտեղ կարող էին ապրել միայն ընտրյալները։ Այստեղ հնարավոր է համար պատվիրել միայն եթե դուք գիտեք հատուկ գաղտնաբառը։

 

Հյուրանոցը ունի 9 համարներ, 95-350 քմ տարածքով։ Քիմ Քարդաշյանը հաստատվել էր ամենաշքեղ Sky փենթհաոսւում, որն ունի երկու հարկ և 350 քմ տարածք։ Այդ սենյակների արժեքը հասնում է մինչև 15 հազար եվրոյի մեկ գիշերվա համար։ Hôtel de Pourtalès-ի ամենահամեստ համարներն արժեն 1500 եվրո մեկ գիշերվա համար։

 

 

Где в Париже ограбили Кардашьян