Life.panorama.am-ն այսօր զրուցել է Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանի հետ, ով հեռուստադիտողին ծանոթ է մեծամասամբ իր վառ, սեքսուալ ու համարձակ կերպարներով:

 

Վերջին շրջանում դերասանուհին հեռուստադիտողին էր ներկայանում «Դոմիո» սիթքոմում, ուր մարմնավորում էր հերոսներից մեկի՝ Նորիկի տնօրենի դերը, սակայն սիթքոմի նոր եթերաշրջանում Ելենային հեռուստադիտողն այլեւս չի տեսնի.

 

«Ինձ շատ հաճելի էր աշխատել այս թիմի հետ, իսկապես գերագույն հաճույք եմ ստացել, բոլորն էլ շատ խելացի էին, տաղանդավոր ու ամեանակարեւորը՝ պոզիտիվ: Ցավոք, իմ կերպարի գիծն այս սիթքոմում մոտեցավ իր ավարտին, հերոսուհիս այլեւս անելիք չունի այստեղ, քանի որ նոր եթերաշրջանում նոր ու շրջադարձային փոփոխություններ են տեղի ունեցել: Այնպես որ, այսուհետ ես էլ հեռուստադիտողի նման հեռուստացույցով կհետեւեմ իմ սիրելի սիթքոմի զարգացումներին»,- մեզ հետ զրույցում պատմեց Ելենան:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում