Շատ մարդիկ մտածում են, որ ծխելը պետք է թողնել աստիճանաբար՝ քչացնելով օգտագործվող ծխախոտի քանակը։ Սակայն արդյոք դա այդպե՞ս է։
Գիտնականներն անցկացրել են հետազոտություն 700 մարդու մասնակցությամբ, ովքեր բաժանվել են երկու խմբերի։ Առաջին խմբի անդամներին ասել են, որ շարունակեն նույն կերպով ծխել, իսկ երկրորդ խմբի անդամներին ասել են, որ աստիճանաբար քչացնեն ծխախոտի քանակը։ Երկու խմբերն էլ պետք է թողնեին ծխելը 2 շաբաթ անց, և յուրաքանչյուր անդամ կատարել է իրենց առաջադրված պահանջը։
Հետազոտողներն սպասել են 2 շաբաթ և բոլոր մասնակիցներին պարտադրել ընդհանրապես չծխել։ Այնուհետև թեստեր են անցկացվել թողնելու օրվանից 1 ամիս և 6 ամիս անց։
Պարզվում է, որ միանգամից ծխելը թողած մարդկանց 49% չի ծխել մեկ ամվա ընթացքում, իսկ 22%՝ 6 ամսվա ընթացքում։ Աստիճանաբար թողած մարդկանց մոտ ցուցանիշը ավելի վատն է. 39% և 15%՝ համապատասխանաբար 1 ամիս և 6 ամիս ժամկետների համար։
Արդյունքում ստացվում է, որ միանգամից թողնելու դեպքում 25%-ով ավելի մեծ է հավանականությունը, որ Դուք չեք ծխի հետագայում, այդ իսկ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս թողնել ծխելը միանգամից և խուսափել աստիճանաբար թողնելուց։