List.am հայտարարությունների կայքը հերթական անգամ «ցնցեց» իր էկզոտիկ հայտարարություններով: Բազմաբովանդակ հայտարարությունների շարքում այս անգամ հայտնվել է անգլերենի դասընթացներ առաջարկող մի հայտարարություն՝ «յուրահատուկ, գրավիչ մեթոդներով»:
 
Հայտարարության մեջ շեշտվում է, որ պարապմունքները՝ միայն 25-30 տարեկան տղամարդկանց համար են, իսկ դասընթացներն անցկացնելու են գեղեցիկ, հմայիչ, «ինտիմ հանդերձանքով» աղջիկներ: Մի խոսքով, ինչպես նշված է այնտեղ, տղամարդկանց «Sexy English» է սպասվում:

Հայտարարության հեղինակը նաեւ նշել է, որ տեղերը խիստ սահմանափակ են, իսկ «իրավունքները պաշտպանված»: Բայց թե ում, կամ ինչ իրավունքների մասին է խոսքը՝ անհասկանալի է: