Life.panorama.am-ի զրուցակիցն է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Հասմիկ Վերդյանը, ով այս շրջանում նկարահանվում է «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Լրագրողները» հեռուստասերիալում, որը բաղկացած է 12 մասից եւ մի քանի եթերաշրջաններից:

 

Դերասանուհին, ում երկար ժամանակ էր, ինչ հեռուստաէկրաններին չէինք տեսնում, նոր նախագծի մասին խոսելիս՝ պատեց.

 

«Հրավերը ստացա ռեժիսոր Արթուր Պապյանից, թեեւ այս հեռուստասերիալն ունի երկու ռեժիսոր՝ Կարեն Քոչարյանն ու Արթուր Պապյանը: Ինչ վերաբերվում է հերոսուհուս, մարմնավորում եմ քարտուղարուհու, լրագրողուհու, ով շատ հետաքրքրասեր է ու իր կյանքից բացի այլ մարդկանց կյանք էլ է սիրում մտնել: Իսկ երկրորդ եթերաշրջանում նա կտրուկ փոխվում է՝ դառնալով ավելի հոգատար ու սրամիտ: Բազմիցս եմ նշել, որ իմ կերտած դերերով չեմ ինքնահաստատվում, ես անում եմ դերասանի աշխատանքը, այսինքն՝ կերտում եմ յուրաքանչյուր դեր, ինչ ինձ տրված է: Պետք է նշեմ, որ այս առաջարկն ընդունելու հարցում նշանակություն է ունեցել նաեւ հերոսուհուս վարքը, այստեղ ես չեմ խաղում բաց տեսարաններում»։

 

Հարցին, թե Հասմիկը խուսափո՞ւմ է նման դերերից ու տեսարաններից, պատասխանեց.

 

«Գիտեք, եթե նման դերն ու տեսարանը արդարացված է, ապա դերասանը չպետք է խուսափի դրանից, քանի որ իր աշխատանքն է, իսկ եթե դա արվում է զուտ կոմերցիոն նպատակներից ելնելով, ընդամենը հեռուստադիտող ունենալու համար, ինչ խոսք, անընդունելի է: Կարծում եմ՝ մարդիկ արդեն հոգնել են նման տեսարաններից. եթե ես ռեժիսոր լինեի, ավելի «կյանքային» ֆիլմեր կնկարահանեի, քանի որ մարդկանց առավել շատ հետաքրքիր է իրենց հոգսերի մասին ֆիլմերը, որտեղ գուցեեւ լուծման ճանապարհներ գտնեն, քան չարդարացված բաց տեսարանները»:

 

Հրապարակումն ամբողջությամբ՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: