Gresso ընկերությունը, որը մասնագիտանում Է լյուքս դասի շարժական հեռախոսների արտադրության բնագավառում, թողարկել Է IPhone 7 Black Diamond սմարթֆոնների հավաքածու:
Սմարթֆոնը զարդարելու համար օգտագործվել Է 750 հարգի ոսկի եւ 102 կարատ ընդհանուր քաշով (գրեթե 20,5 գրամ) 1450 ադամանդներ: Մեկ գաջեթի արժեքը կազմում Է 500 հազար դոլար:
Ընկերությունն առաջարկել Է նաեւ հեռախոսի բյուջետային տարբերակը՝ 2,5 հազար դոլարով: Այս մոդելի կորպուսը պատրաստված Է տիտանից՝ ոսկե դրվագազարդմամբ:
Gresso բրենդը գրանցված Է Շվեյցարիայում: Բացի շարժական հեռախոսներից, մակնիշը նաեւ արտադրում Է ֆլեշներ եւ գաջեթների համար աքսեսուարներ:
Ամենաթանկ ֆիրմային հեռախոսներից մեկը ոսկե կորպուսով Grand Premiere մոդելն Է: Ընդամենը թողարկվել Է 30 օրինակ, դրանցից յուրաքանչյուրի արժեքը եղել Է կես միլիոն դոլար: