Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում բուռն քննարկումների առիթ է հանդիսացել Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նախագիծը, այդ թվում նաև նախագծի թողարկումներից մեկում, որում հնչում էին բացառապես ռաբիս երգեր, Հայկ Ղևոնդյանի՝ Սպիտակցի Հայկոյի՝ որպես ժյուրիի անդամ հանդես գալը: Asekose.am-ը կապ հաստատեց երգչի հետ՝ տվյալ թեմայի շուրջ ստանալու նրա մեկնաբանությունը:

 

«Ինձ նման բաները չեն հետաքրքրում, ինչ ուզում են թող անեն ու խոսեն: Ինձ հրավիրել են հանդես գալ որպես ժյուրի, ես էլ համաձայնվել եմ: Առաջին հերթին, թող Հ1-ը մտածի, թե ինչու է ինձ կանչել և եթե պրոեկտն արել են, թող պրոեկտի տերը մտածի»,- ասաց Հայկ Ղևոնդյանը:

 

Հարցին՝ արդյոք այս դեպքում միայն 6/8 ոճում հանդես գալը բավական է, որպեսզի նա ենթարկվի տարատեսակ քննադատությունների, երգիչը պատասխանեց.

 

«Այդ նախագծում մեր ռեստորոնային երգիչներն են: Ես ինքս սովորել եմ, լսել եմ, երգել եմ և այժմ էլ երգում եմ: Ընդամենը մեկ անգամ հանդես եկա որպես ժյուրիի անդամ և վերջ, այլևս ոչ մի տեղ մասնակցություն չունեմ»,- նշեց Սպիտակցի Հայկոն:

 

Նյութն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: