Հաղորդավարուհի Անի Դաշյանն, ով ամուսնությունից հետո մշտական բնակությամբ տեղափոխվել է Մոսկվա եւ բոլորովին վերջերս է մայր դարձել, այս օրերին գտնվում է հիվանդանոցում: Նրա վատառաողջ լինելու մասին տեղեկանում ենք Անիի Instagram-ի էջից, որտեղ հիվանդանոցում արված լուսանկարներ է հրապարակել:

 

Life.panorama.am-ը կապ է հաստատել Անի Դաշյանի հետ՝ տեղեկանալու համար, թե ինչպես է նրա առողջական վիճակը.

 

«Հղիության ընթացքում լեղապարկումս քարեր առաջացան, պարբերաբար ցավեր էի ունենում ու հիմա ստիպված եղա վիրահատվել. Ընդամենը երկու օր առաջ է տեղի ունեցել վիրահատությունը, բայց Փառք Աստծո, ինձ արդեն լավ եմ զգում»,- մեզ հետ զրույցում նշեց Անին՝ տեղեկացնելով, որ դեռ հիվանդանոցում է գտնվում:

 

Հարիցն, թե ո՞վ է խնամում փոքրիկին ու ինչպես է որդին հաղթահարում մայրիկի բացակայությունը, Անին պատասխանեց.

 

«Փոքրիկիս մայրս է խնամում, երբ որոշում կայացվեց, որ պետք է վիրահատվեմ, մեր տատիկն անմիջապես եկավ Մոսկվա, որպեսզի փոքրիկիս խնամի: Առաջին անգամ, երբ այս խնդրի պատճառով հայտնվեցի հիվանդանոցում, տղայիս ջերմությունն էր բարձրացել ու մեր մանկաբույժն ասաց՝ մեծ հավանականություն կա, որ մայրիկի կարոտից է հիվանդացել: Ինքս էլ շատ եմ կարոտում որդուս, բայց նաեւ շատ հանգիստ եմ, գիտեմ, որ մայրս լավագույնս կխնամի նրան: Ինչ արած՝ կյանքում ամեն բան էլ պատահում է, փորձություն է, որ պետք է հաղթահարել»:

 

Շարունակությունը`այստեղ: