Կենդանակերպի բոլոր նշաններն ունենում են իրենց գաղտնիքները: 12 համաստեղություններից յուրաքանչյուրն ունի իր էներգետիկան և բնավորությունը, որը բնորոշ է մարդկանց, ովքեր ծնվել են այդ աստղերի տակ: Ցուլը բացառություն չէ: Հողային տարերքի ներկայացուցիչը շատ ուժեղ է, որը, սակայն, նա ցույց չի տալիս: Նա ունի իր թուլությունները, իր թերությունները, որոնք խանգարում են նրան ապրել, բայց ո՞վ չունի դրանք:

 

Ցուլերի բնավորությունը

 

Ցուլերը պայծառ և բարի մարդիկ են: Նրանք միշտ կօգնեն ընկերներին և հարազատներին: Նրանք ժամանակ կգտնեն Ձեզ համար, բայց դա միշտ այդպես չի լինի: Մինչ Ցուլերը չեն գտել իրենց երկրորդ կեսին, նրանք կօգեն Ձեզ, ընկերություն կանեն, ամեն ինչ լավ կլինի: Բայց այն բանից հետո, երբ նրանք կգտնեն իրենց երկրորդ կեսին, ընկերները կգնան երկրորդ պլան: Պատրաստ եղեք դրան, որովհետև Ցուլերն այդ հարաբերություններում շատ հեշտ փոխում են առաջնայնությունը:

 

Այս մարդիկ սիրում են գեղեցիկը: Նրանք իսկական էսթետներ են:

 

Հողը շատ ուժեղ է ազդում այս մարդկանց վրա, դրա համար էլ նրանք տնտեսող են և երբեք չեն վատնի ազնիվ աշխատանքով վաստակած փողը:

 

10 արտասովոր փաստ Ցուլերի մասին

 

1. Ցուլերն ուղղակի տանել չեն կարող ոչ մի ժամանակավոր բան: Եթե նրանք ընկեր են փնտրում, ապա՝ ամբողջ կյանքի համար: Դա վերաբերում է նաև սիրելի մարդուն: Հեռախոս կամ մեքենա նրանք նույնպես գնում են մեկ անգամ՝ շատ տարիների համար:

 

2. Այս մարդկանց փիլիսոփայությունը շատ պարզ է. գլխավորը տունն է: Ցուլերը պաշտում են իրենց տունը, չնայած կարող են այնտեղ այդքան էլ շատ ժամանակ չանցկացնել: Նրանց համար կարևոր է տան հարմարավետությունը:

 

3. Գիտե՞ք, ով է Միսթեր Բինը: Այո, դա այն տարօրինակ անգլիացի կոմիկն է՝ դեմքի անհավանական ծիծաղելի արտահայտությամբ: Եվ այսպես, Ցուլերն ընդունակ են հենց այդպիսի շոուի: Բոլորը չէ, որ գիտեն դա իրենց մասին, բայց գրեթե բոլորը կարող են լինել այդքան արտիստիկ և զվարճալի:

 

4. Համբերատարությունը Ցուլերի ուժեղ գծերից մեկն է: Նրանք ընդունակ են սպասել մինչև անվերջություն, քանի դեռ հարմար առիթ չի եղել ինչ-որ բանի համար: Հենց այդ պատճառով էլ նրանք շատ լավ են խաղում մոլախաղեր և միշտ հասնում են նրան, ինչ ուզում են: Ցուլերի մեծամասնությունը թաքցնում է սպասելու ընդունակությունը՝ քողարկելով այն ծուլության տակ:

 

5. Ցուլերն արժանի են, որպեսզի նրանց վստահեն: Նրանք ստեղծում են, այլ ոչ թե քանդում: Ցուլերին միշտ կարելի է հավատալ: Նրանք չեն ստում, չնայած կարող են դա անել:

 

6. Ցուլերը շատ խանդոտ են, բայց ոչ փողի հանդեպ: Այս մարդիկ կարող են դառնալ ժլատ միայն ամենաարտասովոր և դժվար իրավիճակներում, ա՛յ, իսկ սիրելի մարդկանց խանդում են նույնիսկ առարկաների նկատմամբ: Երբեմն այնպիսի զգացողություն է ստեղծվում, որ Ցուլերը ցանկանում են իմանալ նույնիսկ սիրելի մարդու մտքերը, որպեսզի ամբողջովին վերահսկեն նրան: Նրանք պաշտում են, երբ իրենց ենթարկվում են, բայց նրանք չունեն Աստծո բարդույթ, այդ պատճառով էլ մի վախեցեք լսել նրանց խորհուրդները:

 

7. Ցուլերն առաջին հայացքից շատ խիզախ են թվում, բայց իրականում նրանք էլ վախեր ունեն: Նրանց մեծագույն տաղանդը կայանում է նրանում, որ իրենց վախերը նրանք ոչ միայն լավ քողարկում են, այլ նաև ինչ-որ աներևակայելի ձևով վերածում են խիզախության: Ինչպես են նրանք դա անում՝ հայտնի է միայն իրենց:

 

8. Եթե Դուք այդ մարդուն ինչ-որ լավ բան եք արել, նա երբեք դա չի մոռանա: Նրանք կարող են մոռանալ նույնիսկ իրենց մոր ծննդյան օրը, սակայն Ձեր արած լավ բանը՝ երբեք:

 

9. Ցուլի կատաղությունը կանգնեցնել չի լինի: Երբեք այս մարդկանց մի հասցրեք նյարդային պոռթկման: Այլապես կարող է սկսվել իսկական ապոկալիպսիս: Ձեր կյանքը կվերածվի դժոխքի, եթե Դուք նրան ինչ-որ վատ բան անեք: Հիշաչար Ցուլերը վրեժ կլուծեն, երբ հարմար պահը գա: Ինչպես արդեն ասել ենք, նրանք սպասել կարողանում են:

 

10. Հետաքրքիր բացասական փաստը միայն մեկն է: Շատ Ցուլեր՝ գրեթե 90 տոկոսը, չեն շփվի և հարաբերություններ չեն սկսի, եթե մարդը հագնված չէ մաքուր, ոճային և եթե մարդը վատ է բուրում: Նրանք նկատում են յուրաքանչյուր մանրուք: Սակայն, եթե Դուք արդեն ընկերություն եք անում, ապա Ցուլը շատ նրբանկատորեն կասի այն, ինչն այնպես չէ:

 

Պատրաստեց Անի Գաբուզյանը