Մենք սովոր ենք լսել, որ ձուն խոլեստերինով հարուստ սնունդ է, որը ծանր է լյարդի համար։ Շատ մարդիկ նույնիսկ ամբողջովին բացառում են դրա օգտագործումը սննդակարգից՝ անհանգստանալով առողջության համար։
Այսօր, դիետոլոգների հետազոտության համաձայն, ձուն անհրաժեշտ ու պարտադիր սնունդ է մարդու սննդակարգում։
Միայն շաքարախտով ու ալերգիայով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն դրա օգտագործումն իրենց սննդակարգից։
Իսկ մյուսների համար այս սննդամթերքն անգին է, և ահա թե ինչու.
Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմիդ հետ, եթե ամեն օր 1 ձու ուտես
1.
Օրական մեկ ձվի օգտագործումը կօգնի նիհարել։ Սնուցող սպիտակուցային այս սննդամթերքը նպաստում է արագ հագեցմանը, ախորժակի նվազեցմանը և նյութափոխության լավացմանը։ Ձուն հատկապես օգտակար է նախաճաշին։ Սա կօգնի օրգանիզմում կարգավորել սովի հորմոնը (գրելին), չչարաշահել սնունդն ու հրաշալի ինքնազգացողություն ունենալ։
2. Ձուն հարուստ է վիտամիններով։ Ձուն վիտամինների մի ամբողջ համալիր է։ Մեկ ձվի մեջ կարելի է գտնել վիտամին А-ի օրական չափաբաժնի 5 տոկոսը և վիտամին D-ի 10 տոկոսը, ինչպես նաև այնպիսի միկրոէլեմենտներ, ինչպիսիք են ֆոսֆորը, երկաթը, ցինկը, յոդը, ռետինոլը և ռիբոֆլավինը։
Օրական մեկ ձու ուտելու դեպքում կարելի է չանհանգստանալ աչքերի առողջության համար։ Լյուտեին կոչվող հակաօքսիդանտը պաշտպանում է աչքերի մկանները տարիքային դեգեներացիայից, իսկ վիտամին A-ն կանխում օրվա մութ ժամերին «հավի կուրությունից»։
3. Ձուն պաշտպանում է օստեոպորոզից։ Պինդ եփած ձուն ամուր ոսկրեր կերաշխավորի օրգանիզմի համար։ Թույլ ոսկրերի խնդիրը ցավոտ է շատ մարդկանց համար, հատկապես 40-ն անց կանանց համար։ Հարկ է դիմել կանխարգելիչ այս միջոցին՝ առողջության հետ կապված հետագա խնդիրներից խուսափելու համար։