Սիրված դերասան Հովհաննես Ազոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

Այսպիսի նեղ-անձնական էմոցիաները հասարակական չեն,սակայն իմ ողջ կյանքն արդեն շուտվանից իմը չէ, այլ հասարակությանն է.... ու կուզեմ արտահայտվել...... ես և կինս՝ Մերին, ամուսնալուծվել ենք .... շատերը մի գուցե զարմանան, մյուսները ասեն դէ բա էդպես էլ պիտի լիներ, մյուսների համար էլ դա լինի անպետք ինֆորմացիա...... բայց ինձ համար դա ափսոսանք է մեծ։ Ափսոսանք է, որովհետև ունեի հրաշք ընտանիք..... ափսոսանքս հիմա սփոփում եմ, միայն մի բանով՝ ինձ մեղադրելով։ Մեղադրելով , որ չեմ կարողացել լինել կնոջս տեսակի համար արժանի տղամարդ....վարել եմ միակողմանի ազատ ու անկաշկանդ կյանք ու ճոճել կնոջս ինքնասիրությունը, որի համար խորը զղջում եմ ու հիմա կորստի դաժան զգացումով պատասխան տալիս։ Բայց ես այնպիսին էի, ինչպիսին կայի..... դա արտիստի անբացատրելի ազատությունն է, որտեղ նա ապրում է ու սնվում էքսպերիմենտներով և արկածախնդրությամբ, որպիսի ստեղծագործի։ Իսկ հիմա գրում եմ , որպեսզի իմ իրավիճակում հայտնված մարդիկ, մի պահ զգոնանան, վերցնեն այդ կարևոր ակնթարթը ու կշեռքի մի կողմում դնեն իրենց սերը, իսկ մյուս կողմում աշխարհի բոլոր հաճույքները և հետո որոշում կայացնեն............ Մերի՝ իմ միակ սեր, կյանքիս ընկեր....իրար հետ անցել ենք մեր երկրի՝ինձ համար ամենածանր ու անարդար տարիները, ինձ համար կրկնակի ծանր, որովհետև այդ Քաոսի մեջ ես կառուցում էի իմ փոքրիկ ընտանիքը... և դու եղել ես ինձ թիկունք.... ոչ մի կին քեզ չի գերազանցել իմ կյանքում......... ու կուզեմ կողքիդ տեսնել արժանապատիվ ու քեզ արժանի մեկին.... կորցնելով քեզ, կորցնում եմ անցածս տարիները ՝ գրեթե կյանքիս կեսը, որն էլ ինձ կստիպի ուժ հավաքել ու վերաիմաստավորել կյանքիս մյուս կեսը, բայց արդեն առանց քեզ.... Սիրահարվելով քեզ, սիրահարվել եմ աշխարհի բոլոր կանանց)).... հիմա պետք է ՍԻՐԱՍԹԱՓՎԵՄ քեզնից.........բայց չատեմ մյուս կանանց....Աստված քեզ պահապան.....
հ.գ..... որքան մեծ է ցավը, այնքան ուժեղ է կամքը.....Շուշին էլ հրաշք է))