Սեպտեմբերի 10-ն Աստղիկ Սաֆարյանի համար շատ կարևոր և նշանակալի օր էր. երգչուհին նշում էր ստեղծագործական գործունեության 10 տարին: Yans Music Hall-ում փակ միջոցառում էր կազմակերպել երգչուհին և հրավիրել բոլոր նրանց, ովքեր տաս տարվա ընթացքում եղել են նրա կողքին: BlogNews.am-ն ներկա է եղել միջոցառմանը և ֆիքսել երեկոյի հետաքրքիր պահերը:

 

«Միջոցառումն ունի «Տաս տարի» բեմում խորագիրը, որն իր մեջ ներառում է երեք նախագիծ՝ մենահամերգ՝ կենդանի նվագակցությամբ, նոր ալբոմի շնորհանդես և իմ և Հայքի Նարեկի տեսահոլովակի պրեմիերան: Այս երեք նախագծերը ես պլանավորում էի, որ պետք է ներառեմ և ամփոփեմ այս միջոցառման ժամանակ: Երբ նոր էի ծրագրում այս ամենը, թվում էր՝ միգուցե չկարողանամ վերջանգծին հասցնել, բայց տաս տարիների փորձս իրանցն արեցին և ինչպես տեսնում եք միջոցառումը կայացավ»:

 

Երեկոյի ընթացքում երգչուհին ներկայացրեց իր թվով արդեն երկրորդ ձայնասկավառակը, որն ունի «Better way» անվանումը, իսկ անվան ընտրությունն իր նշանակությունն ունի. «Թարգմանաբար այն նշանակում է ավելի լավ ուղի, քանի որ երաժշտությունը ինձ համար ամենից լավ ուղին է, որը ես կարող էի ինձ համար ընտրել: Ես վերջին չորս տարին ապրելով և սովորելով Իսպանիայում՝ հասկացա, որ այնուամենայինիվ երաժշտությունը ինձ շատ ավելի հեշտ է տրվում: Ձայնասկավառակի ամբողջ ֆոտոշարքն արել է Ուկրաինայից եկած լուսանկարիչ Գոռ Ռոբերտիչը. շատ ուրախ եմ, որ համագործակցեցի նրա հետ»:

 

 

Շարունակությունն` այստեղ: