
Մարինկա Խաչատրյանը երեկ դարձել է 19 տարեկան: «Փոխնակ մայրը» սերիալի դերասանուհու ծննդյան օրն առանձնացել է շնորհավորական բազում զանգերով, բարեմաղթանքներով ու նպատակներից մեկի իրականացմամբ: Հոբելյարը BRAVO.am-ին ասել է, որ նախատեսում է մեծ խնջույք կազմակերպել հաջորդ տարի՝ 20-ամյակին:
Անդրադառնալով տարեդարձի առթիվ ստացած նվերներին՝ Մարինկան ասել է. «Հենց այս տարի որոշեցի իրականացնել իմ փոքրիկ երազանքներից մեկը. ինքս ինձ գեղեցիկ սպիտակ ավտոմեքենա նվիրեցի: Եղբորս կողմից էլ անվանական վզնոց եմ նվեր ստացել»:
Մանրամասները՝ կարդացեք սկզբնաղբյուր կայքում: