1. Գործողություն, որ պարտադիր անում եք առավոտյան արթնանալուց հետո:
Միանգամից դեպի խոհանոց…նախաճաշը ինձ համար միշտ տոն է։)
2. Ոտելիք, որը միշտ կարող է լինել ձեր սառնարանում:
Ես մսակեր եմ, և օրվա որ ժամին էլ ճաշեմ, բաղադրության մեջ պետք է միս լինի, սառնարանում էլ միշտ պետք է միս լինի։
3. Գույն, որը երբեք չի բացակայում ձեր պահարանից:
Սպիտակն ու սևը միշտ առկա են։Մնացած գույները կախված են տվյալ շրջանի` իմ տրամադրությունից։
4. Երաժշտական կատարում, որից ձեր ականջները դեռ չեն հոգնել:
Christina Aguilera -Hurt, այն երբեք չի հնանում և շատ հարազատ է հենց տեսահոլովակի սյուժեն։
5. Գիրք, որը ձեր կյանքում ինչ-որ բան է փոխել:
Վադիմ Զելանդ “Трансерфинг реальности”, այս գիրքը իմ ձեռքում հայտնվեց շատ ճիշտ պահի, և տարիներ առաջ գլխապտույտ արագությամբ ինձ տարավ դեպի իմ նպատակները։ Ովքեր կարդացել են,վստահ եմ` կկիսեն իմ կարծիքը։
6. Հեռուստատեսային ծրագիր, որը կստիպի ձեզ չփոխել հեռուստաալիքը:
Անկեղծ ասած, հիմա տարված եմ լրատվական ֆորմատով։Այնուամենայնիվ, երևի թե Էլլեն ԴեՋեներեսի շոոուն է, որ միշտ դրական լիցքեր է տալիս և հաճույքով եմ դիտում։
7. Առարկա կամ գործողություն, որը կարող է նյարդայնացնել ձեզ:
Շատ բաներ են նյարդայնացնում, իսկ հիմնականում ինձ նյարդայնացնում են մարդիկ իրենց տարբեր գործողություններով` խոսքը ուռճացնելով, անթերի չլինելով հանդերձ մյուսներին դատելով, մյուսների անձնական տարածք ներխուժելով…և այսպես կարող եմ թվարկել )))
8. Ինչ-որ բան, որը դուր չի գալիս ձեզ ձեր մասնագիտության մեջ:
Այն օրը, երբ նկատեմ, որ մասնագիտությանս մեջ ինչ -որ բան ինձ դուր չի գալիս , այլևս չեմ աշխատի։ Ես սիրում եմ սիրով աշխատել, և ամեն փուլում նոր մի բան եմ բացահայտում։ Գուցե ամեն մասնագիտություն ունի նաև իր բացասական կողմերը, բայց ես այնքան շատ եմ տարված, որ չեմ նկատում։
9. Խենթ արարք, որ երբևէ արել եք ձեր սիրուն հասնելու համար:
Սիում եմ խենթություններ,բայց գերադասում եմ, երբ սիրուն հասնելու համար տղամարդն է խենթ դառնում։
10. Ի՞նչից եք վախենում
Վախենում եմ ծերանալուց:
11. Եթե համացանցն ընդմիշտ անհետանա ձեր առօրյայից:
Համացանցը բոլորի և իմ առօրյայի մասնիկն է դարձել, բայց այն շատ է խանգարում մարդկային հարաբերություններում։ Ես շատ էմոցիոնալ մարդ եմ, իսկ համացանցը սպանել է մարդկանց էմոցիան։ Եթե մի օր անհետանա,թող այլևս հետ չգա։
Նյութի աղբյուր - Manehblog.com