Exclusive

«Ֆուլ հաուս» սիթքոմում բեկումնային փոփոխություններ են սպասվում։ Այս մասին BlogNews-ի հետ զրույցում ասաց սիթքոմի սցենարիստ և դերասան Գրիգոր Դանիելյանը՝ նշելով, որ յուրաքանչյուր նոր եթերաշրջան ավելի պատասխանատու ու բարդ է, սցենարիստների թիմը մեծ աշխատանք է անում հեռուստադիտողներին գոհացնելու համար։ BlogNews-ը եղել է սիթքոմի նկարահանման հրապարակում և ներկայացնում է առաջին լուսանկարները 5-րդ եթերաշրջանից։

IMG_0374 copie copie

«Ամեն եթերաշրջանից առաջ մեծ ժամանակ ենք տրամադրում սցենարին։ Կարելի է ասել, նոր սիթքոմ ենք գրում հին հերոսերով, քանի որ ամեն եթերաշրջանից առաջ է՛լ ավելի մեծ է պատասխանատվությունը, որպեսզի կարողանանք գոհացնել հանդիսատեսին։ Որքան էլ հեռուստադիտողները սիրում են պրոյեկտը, պահանջները, անկախ իրենց կամքից, գնալով շատանում են։ Հեռուստադիտողները չեն ուզում տեսնել ավելի թույլ «Ֆուլ հաուս»։ Ամեն անգամ մարդիկ սպասում են նոր իրավիճակի, նոր պատմությունների։ Որպեսզի պատմությունները չկրկնվեն, մենք ամբողջությամբ փոխում ենք իրավիճակը զարգացումների հաշվին։ Սիթքոմ եկած նոր կերպարները 

կստեղծեն նոր իրավիճակ, որն էլ աբողջությամբ կփոխի մեր հերոսների կյանքը։ «Ֆուլ հաուսում» բեկումնային փոփոխություններ են սպասվում»,- նշեց սցենարիստը։

 

Գրիգորը նկատեց, որ որդին ամբողջությամբ կփոխի իր հերոսի՝ Մուշեղի կյանքը։ «Հեռուստադիտողներն այլևս չեն տեսնի այն Մուշեղին, որին ճանաչում էին։ Նրա կյանքում լուրջ փոփոխություն է եղել․ հիմա Մուշեղին կտեսնենք անհանգիստ հոր կերպարում, ով ամեն ինչ անում է որդու համար»,- ասաց դերասանն ու հավելեց, որ Տամարայի և Մուշեղի հարաբերություններն այս եթերաշրջանում այլ ուղղվածութամբ կզարգանան։

IMG_0411

Արսենի և Լիկայի հարաբերություններում ևս նոր զարգացումներ են սպասվում։ «Փորձել ենք այնպես անել, որ մեզ մոտ ավելացած կերպարները ֆունկցիոնալ փոփոխություններ մտցնեն սիթքոմի մեջ։ Մատուցողուհու կերպարում ներկայացող Քրիստինան իրավիճակ է փոխում սրճարանում, քանի որ նա ուղղակի մատուցողուհի չէ։ Նա սկսում է խանգարել Ռուբենին։ Այսպես ասած՝ թեյավճարներին տիրացող է եկել։) Իսկ Լիլիթը, ով Ֆելիքսի կուրսեցին է եղել, դառնում է բիզնեսի համասեփականատերը և սիրային եռանկյունի է կազմում Տաթևի ու Ֆելոյի հետ։ Նա բացասական կերպար չէ, սակայն ակամայից խանգարող հանգամանք է դառնում այդ հարաբերություններում»,- հայտնեց սցենարիստը։

Գրիգորը նկատեց, որ սա գոյատևման եթերաշրջան է լինելու. «Յուրաքանչյուրն իր անձնական կյանքն ունի ու փորձում է դասավորել իր կյանքը»։

Թե ինչպես է ստացվում, որ հերոսները կրկին մի հարկի տակ են հայտնվում, սցենարիստը չբացահայտեց, միայն նշեց, որ կլինի լավ առաջարկ, որին յուրաքանչյուրը կհամաձայներ։)

Նոր զարգացումներով լի «Ֆուլ հաուսը» եթերում կլինի հոկտեմբերի 10-ից։


IMG_0381 copie copie

IMG_0387 copie copie

IMG_0391 copie copie

IMG_0395 copie copie

IMG_0400 copie copie

IMG_0415 copie copie

IMG_0428 copie copie

IMG_0601 copie copie

IMG_0609 copie copie

IMG_0613 copie copie

IMG_0618 copie copie

IMG_0621 copie copie

IMG_0625 copie copie

IMG_0629 copie copie

IMG_0633 copie copie

IMG_0643 copie

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի