FairWind հայկական ռոք խումբը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը' «Յասաման» երգի հիման վրա: Խումբը ստեղծվել է 2007 թվականին, Երևանում, մի խումբ ընկերների կողմից, ովքեր տարիների ընթացքում նվագելով ռոք երաժշտության տարբեր ուղղություններ մշտապես մարդաշատ համերգներ են ունեցել Երևանում և Հայաստանի շրջաններում:
Խումբն իր 9- ամյակի առթիվ հանդիսատեսին է ներկայացրել «Քեզ համար է յասամանը» հին և սիրված երգի իր տարբերակը:
Տեսահոլովակի մտահաղացումը պատկանում է խմբի տղաներին և «Կավիճ » երաժշտական նախագծի հիմնադիր Վաչե Ղարիբյանին։ Մտահաղացումը իրականացնելուն իր մասնակցությունն է ունեցել Նարեկ Բախտամյանը։