Վերջին օրերին համացանցում ակտիվ շրջանառվում են լուսանկարներ, որոնցում երևում է, որ հայկական կինոարտադրության հայտնի դեմքերից շատերը կրկին միավորվել են: Նրանց նկարահանման հրապարակում միավորողը «Շանթ» հեռուստաընկերության նոր սերիալն է՝ «Փոխնակ մայրը»:

 

Սերիալի հիմքում մեր օրերում շատ արդիական, բազմաթիվ քննարկումների ու բանավեճերի առիթ դարձած մի թեմա է՝ սուրոգատ կամ փոխնակ մայրությունը: Ֆիլմի մտահղացման և սյուժեի հեղինակ Ռոման Մուշեղյանի խոսքերով՝ նախքան սցենարը գրելը, զրուցել են մասնագետների հետ, ուսումնասիրել խնդրի բոլոր կողմերը և հետո միայն այդ ամենին գեղարվեստական երանգ հաղորդել: Նշենք, որ սցենարի համահեղինակն էլ երգահան, բանաստեղծ, սցենատրիստ Էդուարդ Զորիկյանն է:

 

«Փոխնակ մայրը» ֆիլմը եթերում կլինի արդեն այսօր երեկոյան՝ ժամը 21:00-ին: Ստեղծողները խոստանում են, որ առաջիկա ամիսներին հեռուստադիտողները ականատես կլինեն արագ զարգացող ու անսպասելի իրադարձություններով հագեցած սերիալի: Ֆիլմում հանդես են գալիս հայտնի դերասաններ Մարինկա Խաչատրյանը, Հայկ Պետրոսյանը, Եվա Բաղդասարյանը, Տիգրան Ներսիսյանը, Ելենա Բորիսենկոն, Անահիտ Քոչարյանը, Հովակ Գալոյանը և ուրիշներ: