Գիտնականներն հայտարարում են, որ կրծկալ կրելն այնքան էլ դրական չի անդրադառնում կնոջ առողջության վրա։ Այն ունի առավել բացասական, քան դրական հետևանքներ։
Հոկտեմբերի 13-ը նշվում է «Ո՛չ կրծկալին» օրը, որի նպատակն է բարձրացնել կրծքի քաղցկեղի մասին իրազեկվածությունը և կանանց տեղեկացնել այն ռիսկերի մասին, որոնք կարող են առաջանալ կրծկալ կրելու պատճառով։
Ֆրանսիայի Ֆրանշ Կոնտե ռեգիոնի համալսարանի պրոֆեսոր և հետազոտող Ժան Դենիս Ռույոնի կատարած հետազոտությունը պարզել է կրծկալ կրելու դրական և բացասական հետևանքները։ Հետազոտությունը տևել է 15 տարի, որին մասնակցել են 15-ից 35 տարեկան 330 կանայք, ովքեր կրել են կրծկալ վաղ տարիքից։
Ընդունված է կարծել, որ կրծկալը, ըստ էության, օգնում է կրծքավանդակին, կանխում է կրծքերի թուլացումը և նվազեցնում է մեջքի ցավերը։ Սակայն հետազոտության արդյունքները այնպիսին այլ բան են ասում։ Հետազոտության կատարման ընթացքում որոշ կանայք դադարել են կրծկալ կրել և վերջնական արդյունքում նրանց կրծքերը ոչ թե թուլացել են, այլ ընդհակառակը, տեղի է ունեցել կրծքերի 7մմ բարձրացում։
«Կրծկալներն իսկապես դադարեցնում են արյան շրջանառությունը, և այն կանայք, ովքեր սովորաբար չեն կրում կրծկալներ, նրանց մաշկն ավելի էլաստիկ է լինում, կոլագենի բարձր մակարդակի պատճառով»,-ասել է պրոֆեսոր Ժանը։
Այնպես որ, եթե ցանկանում եք ունենալ գեղեցիկ և առողջ կրծքեր, ապա հնարավորինս հրաժարվեք կրծկալներից։