Newsyou.info-ի փոխանցմամբ՝ շատերը կարծում են, թե ալկոհոլային խմիչքներից հետո սուրճ խմելն օգնում է սթափվել: Սակայն գիտնականներն ամբողջովին հերքել են այդ միֆը:

 

Լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձի ընթացքում պարզվել է, որ ալկոհոլային խմիչքներից հետո սուրճը ոչ միայն չի սթափեցնում, այլ ընդհակառակը՝ ուժեղացնում է հարբածությունը:

 

Մասնագետները պարզել են, որ ալկոհոլ օգտագործած մարդն իրեն հոգնած է զգում, իսկ նա, ով սպիրտային խմիչքներից հետո սուրճ է օգտագործում, իրեն պահում է ջղագրգիռ, ուստի նրան թվում է, թե ավելի սթափ է: Մինչդեռ հետագայում դա կարող է մեծացնել պոտենցիալ վտանգի զարգացման ռիսկը: