Հիշո՞ւմ եք ամերիկուհի 12-ամյա որսորդին, ով հոր հետ սաֆարի էր գնացել և լուսանկարվել իր սպանած կենդանիների հետ: Նա նոր մրցակցուհի ունի:

 

Խլոյա անունով նորզելանդացի այս 8-ամյա աղջնակը, դեռ տակաշորի մեջ որսի մասին ամեն ինչ գիտեր: Նրա հայրը՝ ոստիկանության սպա Ջոննի Յուլին, նորածին տարիքի դստերն իր հետ որսի էր տանում: Եվ ահա, երբ լրացավ աղջնակի 8-ամյակը, նա որսաց իր առաջին եղնիկին և որպես կանոն՝ կերավ նրա սիրտը: Ինքնագոհ հայր էն այդ ամենը լուսանկարեց և տեղադրեց համացանցում:

 

Տարբեր երկրների օգտատերեր չեն կարողանում հասկանալ, թե ինչու մինչ այժմ նման հորը չեն զրկել ծնողական իրավունքներից: Մի մասն էլ կատակում է, ասելով, թե այսպես է լինում, երբ երազածդ տղա երեխան չես ունենում, ստիպված ողջ սպասելիքներդ դստերդ միջոցով ես իրականացնում...