Բոլորս գամված ենք հեռուստաէկրանին: Մի քանի րոպե և գոոոոլ…..համացանցում  ու մեր տներում նրա անունն է ՝ Հենրիխ Մխիթարյան:  

Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ հեղինակավոր եւ սիրված անձանց ընտանիքները։ Այս անգամ ներկայացնում ենք Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքը։

մխիթարյան

Սիրված ֆուտբոլիստի հայրը եւս ֆուտբոլիստ էր։ Համլետ Մխիթարյանը 1980-ից մինչեւ 1987-ը Երեւանի Արարատի կազմում հանդես էր գալիս նախկին ԽՍՀՄ Բարձրագույն խմբի առաջնություններում` անցկացնելով 168 հանդիպում եւ խփելով 46 գնդակ: 1989-ին Մխիթարյանների ընտանիքը տեղափոխվեց Ֆրանսիա: Համլետ Մխիթարյանը հինգ տարի անցկացրեց Վալանսի կազմում` 112 խաղում խփելով 30 գոլ: Հայաստանի ազգային հավաքականի կազմում Համլետ Մխիթարյանը հասցրեց խաղալ երկու հանդիպումներում: Նա մահացավ 33 տարեկանում:

big_1398407225_3827631

Համլետ Մխիթարյանն ապագա կնոջ՝ Մարինայի, հետ ծանոթացել է Ծաղկաձորում, որտեղ երկուսն էլ հանգստանալու էին գնացել: Մարինան այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր, ու իր հանգիստն էր վայելում ընկերուհու հետ:

Marina_8

Լուսանկարում Հենրիխ ՄԽիթարյանի ծնողներն են՝ Համլետ Մխիթարյանն ու Մարինա Թաշչյանը:

Մարինայի ծնողները դեմ էին, որ նա կյանքը կապի ֆուտբոլիստի հետ, ու հիմնական պատճառն այն էր, որ Համլետը հաճախ էր հանդիպումների պատճառով բացակայում քաղաքից ու չէր կարողանա ընտանիքին բավականաչափ ժամանակ տրամադրել, սակայն սերը հաղթեց ամեն ինչ. 5,5 տարի հանդիպելուց հետո Հենրիխի ծնողներն ամուսնացան։

big_1398407225_7905141

 

big_1398233861_1478306

big_1398747449_6807521

Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինա Թաշչյանը, ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հավաքականների բաժինը։

մարինա

 

Հենրիխ Մխիթարյանը խոստովանում է, որ ի սկզբանե դեմ է եղել, որ մայրն աշխատի, սակայն հետո համակերպվել է այդ մտքին։

OLYMPUS DIGITAL CAMERA

221216121364374262

«Սկզբում սկսեցի երկրպագել ամուսնուս եւ «Արարատին», իսկ հիմա` Հայաստանի ազգային հավաքականի ու Հենրիխի համար: Շատ ծանր եմ տանում ազգային հավաքականի անհաջողությունները եւ անչափ ուրախանում ու հպարտանում եմ, երբ թիմը հաղթում է: Ֆուտբոլն ինձ համար  նշանակում է ընտանիք: Մենք այժմ ամբողջ ընտանիքով ֆուտբոլում ենք»,- ասում է Մարինա Թաշչյանը։

Marina_5

Հենրիխ Մխիթարյանի հարազատ քույրը`Մոնիկան, կարիերան շարունակում է ՈւԵՖԱ-ում։

մոնիկա

Մոնիկա Մխիթարյանն ապրում եւ աշխատում է Շվեյցարիայում։

Marina

մմմոնմոնիկա

«Հայը միշտ տարբերվում է մյուս ազգերից իր ընտանեկան   հոգատարությամբ։ Կաշխատեմ իմ ընտանիքում պահել հայկական ավանդական օրենքներն ու ապրել հայի պես»,- ասում է Հենրիխ Մխիթարյանը։