Ամերիկահայ միլիոնատեր Դեն Բիլզերյանը ներկայացրել է ամփոփ տեսաշար, թե ինչով է զբաղված եղել ամռան անցած երկու ամիսներին։ Հունիսին եւ հուլիսին աստղը մեկնել էր Եվրոպա՝ շրջագայելու։ Նա եղել էր Իտալիայում, Իսպանիայում, Չեխիայում, ինչպես նաեւ Իսլանդիայում։ Բնականաբար, 35-ամյա սրտակերը միայնակ չէր գնացել։ Նրա հետ էին մոդելային արտաքին ունեցող գեղեցկուհիներ, որոնցից մեկի՝ Լոուրեն Բլեյկի հետ Դենը հաճախ է լուսանկարներ հրապարակել սոցցանցերի իր էջերում։
Իսկ թե ինչպես է զվարճացել պոկերի սիրահար Դենը, ներկայացված է այս 1 րոպեանոց հոլովակում։