Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն անցած երեկո աշխարհի ամենագլամուրային հանգստավայրերից մեկում` Սան Տրոպեում, կազմակերպել է ամենամյա բարեգործական երեկո, որից ստացված ողջ հասույթն ուղղվել է դերասանի հիմնադրամին:


Հիմնադրամը զբաղվում է վայրի բնության և հատկապես վերացող կենդանատեսակների պահպանության հարցերով:


Երեկոյին ներկա են եղել կինոոլորտի, երգարվեստի, ինչպես նաև մոդելային բիզնեսի բազմաթիվ առաջնակարգ աստղեր՝ Բրեդլի Կուպերը, Նաոմի Քեմփբելը, Մրայա Քերին և այլք: