Արամեն եւ կինը՝ Աննա Թովմասյանը, վերջին օրերին գտնվում եմ Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում, իսկ նրանք այնտեղ են ոչ միայն հանգստի, այլեւ աշխատանքային ծրագրերի նպատակով.
«Արդեն որոշ ժամանակ է՝ ես եւ Արամեն գտնվում ենք Մոսկվայում: Այստեղ մեր այցի գլխավոր նպատակը Արամեի նոր տեսահոլովակն է, որի նկարահանումներն արդեն իրականացվում են, բայց այդ մասին անձամբ Արամեն ավելի ուշ կխոսի»,- Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհի Աննա Թովմասյանը:
Թեպետ զույգն այս ընթացքում հասցնում է նաեւ հաճելի ժամանակ անցկացնել, սակայն առանձին հանգստի մասին եւս մտածում են.
«Անկեղծ ասած՝ դեռ չենք պլանավորել մեր հանգիստը, քանի որ Արամեն շատ ծանրաբեռնված է աշխատանքներով: Ինչեւէ՝ սեպտեմբերին պետք է մեկնենք ԱՄՆ՝ կրկին աշխատանքային ծրագրեր իրականացնելու, սակայն հուսամ, որ այնտեղ հանգիստը կհամատեղենք աշխատանքների հետ»,- նկատեց Արամեի գեղեցկուհի կինը:
Շարունակությունը` այստեղ: