BlogNews.am-ն արդեն պատմել է Աստղի Սաֆարյանի և Մեծ Հայքի Նարեկի համագործակցության մասին, իսկ երեկ ներկա ենք եղել նրանց «Լավն ես» տեսահոլովակի նկարահանմանը:
«Ես ու Աստղիկը վաղուց միտք ունեինք միասին համագործակցելու, բայց քանի որ նա ապրում էր Իսպանիայում, ամեն ինչ ձգձգվում էր: Այս երգն աղջիկ-տղայի փոխհարաբերությունների և սիրով մասին է: Երգի իմ մասի բառերը գրել եմ ես, իր հատվածն՝ Աստղիկը: Կարծում եմ՝ բավականին լավ երգ է ստացվել»,-պատմում է Նարեկը:
Տեսահոլովակը մի քանի վայրում է նկարահանվելու, իսկ պրեմիերայի օրը դեռ հայտնի չէ. «Կարծում եմ մինչև սեպտեմբեր կլինի, քանի ես պետք է երկրից մեկնեմ, որտեղ էլ կնկարահանենք մեկ ուրիշ տեսահոլովակ: Այս տարի շատ նորություններ կլինեն ստեղծագործական առումով: Հուսով եմ՝ կստացվի նաև ձայնասկավառակ թողարկվել»:
Շարունակությունը` այստեղ: