Ֆրանսիայի Louis Vuiton նորաձեւությունների տունը թողարկել Է նոր մոդելի Escale Spin Time ժամացույցը: Այն սլաքներ չունի, իսկ թվացույցի վրա պատկերված են մանրաչափ ծովային դրոշակներ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Luxurylaunches-ին:

 

Դրոշակները նկարված են ոչ մեծ խորանարդիկների վրա, որռնցից մեկը պտտվում Է եւ ցույց Է տալիս ժամը, րոպեների համար պատասխան Է տալիս արագաչափի ձեւով սարքված սլաքը: Մոդելը պատրաստված Է երկու տարբերակով. վարդագույն ոսկուց կամ սպիտակ ոսկուց՝ տիտանով: Ժամացույցի բանելու պաշարը կազմում Է 42 ժամ, մոդելը վաճառվում Է ալիգատորի կաշվից գոտիով:

 

Ժամացույցի գինն առայժմ չի նշվում, այն պետք Է վաճառքի հանվի մինչեւ տարեվերջ:

 

Louis Vuiton-ն ընկերություն Է, որը 1854 թվականին Ֆրանսիայում հիմնել Է սնդուկների եւ ճամփորդական պայուսակների վարպետ Լուի Վյուիտոնը: Մասնագիտացած Է տղամարդկանց եւ կանանց համար աքսեսուարների, հագուստի, կոշիկի, ժամացույցի եւ ոսկերչական զարդերի արտադրության բնագավառում: Ներկայում ընկերությունը LVMH միջազգային հոլդինգի բաղկացուցիչ մասն Է: